Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով: «Այսօր ՀՀ Զինված ուժերը մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ են ձեռք բերում: 2019-ին, ինչպես նաև 2020-ին և՛ պայմանագրային, և՛ վարկային ծրագրերի միջոցով ձեռք […]
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում իրականացվող ծրագրերի գծով նախատեսվել 492.5 մլդ դրամ, որը գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը 10.8%-ով կամ 47.9 մլդ դրամով: Նախատեսվող աճի հիմնական ուղղություններից է կենսաթոշակների բարձրացումը: ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումների շրջանակում նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել աշխատանքային […]
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 7-ական, ծեծի՝ 6, թմրանյութի մաքսանենգության՝ 5, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, […]
Իշխանական նեղ խմբի՝ օր օրի էլիտարացող կյանքը սահուն դառնում է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Իշխանությունը չի պատկերացնում դրա տարածվածության չափը, մասշտաբները։ Ժանրի կանոնների համաձայն՝ օբյեկտիվ փաստերին, օբյեկտիվ իրականությանը գումարվում են լեգենդները՝ կիսաիրական և ուռճացված կամ լրիվ հորինված։ Բայց դա արդեն կարևոր չէ։ Մեխանիզմը միացված է, ու ամեն անկյունում՝ Հյուսիսային պողոտայից մինչև Մեղրի այսօր խոսվում է, թե […]
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ «Կոչս ԿԳՄՉՊՋՌՍՎՏ նախարարին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է հանրային ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքը: Պարոն ՀՀ ԿԳՄՉՊՋՌՍՎՏ (մի խոսքով՝ սուպեր) նախարար, կարգի հրավիրեք Ձեր անկարգ օգնականին, ու եթե չգիտեք, ասեմ՝ իրեն ասեք, որ երկրորդ անգամ փորձ չկատարի հեգնել պատգամավորին, ով իր կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունք ունի ու դրա […]
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան լրագրողների հարցումների, հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է […]
ԼԳԲՏ համայնքը իր «փայն» է ուզում հեղափոխությունից հետո, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նոյեմբերի 2-ին Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտից բերման ենթարկված Նարեկ Սարգսյանը: «ԼԳԲՏ համայնքը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ, հիմա իրանք իրենց «փայն» են ուզում՝ ընդլայնվելու, տարածվելու, իրանց մետազտազներն ավելացնելու: Նրանք ստանում են գերակշիռ գրանտներ դրա համար», – ասաց Սարգսյանը: Հիշեցնենք, նոյեմբերի […]