23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2019

Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում. Արա Բաբլոյան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ինքը՝ Ա.Բաբլոյանը: Խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին՝ Ա. Բաբլոյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը […]

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից. պատգամավոր

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին գիշերօթիկ դպրոցների լուծարման՝ ցավոտ հարցը հնչեցնելս ցավոտ է տարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հեգնելով, թե ես, որպես նախկին նախարար, չգիտեմ, որ գիշերօթիկներում երեխաներին չեն կրթում: Չեմ զարմանում, դե նա ոլորտի […]

Հրապարակել գաղտնիների ցանկը

Վարչապետի գաղտնի որոշումից պարզ դարձավ, որ նախարարներն ու փոխնախարարները ստանում են լրացուցիչաշխատավարձ։ Այս պատմության ամենավտանգավոր պահը,իհարկե, գաղտնին է։ Նոր իշխանության թափանցիկության միֆը մեկ վայրկյանում հօդս ցնդեց։ Առնվազն երկու հանգամանք կարիք ունի լրացուցիչ պարզաբանման. Նախարարներին և փոխնախարարներին լրացուցիչ աշխատավարձ տալու վարչապետի գաղտնի որոշման մեջ բացակայում է վարչապետը։ Ստացվում է, որ փոխնախարարն ավելի ապահոված է, ավելի մեծ […]

Լավ լուր օդերեւութաբաններից

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.6.00C (1992 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.80C (1977 […]

Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան հանրագրում նշել է.  «Ինձ վերջին օրերին հաճախ են հարցնում, բաց կթողնե՞ն հոկտեմբերի 27-ի հիմնական ահաբեկչին: Ասեմ, որ չնայած երեկ մամուլում հայտնվեց նրա դիմումի լուրը, իմ համար անակնկալ չէր: Մի քանի տեղից մեսիջներ արդեն ստացել էի: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ասում են էս գործի քավորը կրկին ՀՀՇ ամերձ շրջանակից է անուն ազգանունը […]

Հանրությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ազատությանը. Տարոն Սիմոնյան

Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է դիմել ազատ արձակվելու համար, բայց դա չի նշանակում, որ դա պետք է իրացվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելու մասին: «Կբավարարվի նրա դիմումը, թե ոչ, բացառապես դատարանի […]

Մինչեւ 2017-ի հուլիս առաջացած մինչև 5 մլն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը լրիվ վերադարձվել է. ՊԵԿ

Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած եւ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի մինչև 5 մլն դրամ գումարների մնացորդը կազմել է 1,564,663,941 դրամ, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն թվականի հոկտեմբերի 21-ին ամբողջությամբ վերադարձվել է թվով 2006 տնտեսվարող սուբյեկտների միասնական հաշվին: Այս առնչությամբ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]

«Պայթեց Փաշինյանի վարչակարգի կողմից փչված հերթական սուտը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայթեց Փաշինյանի վարչակարգի կողմից փչված հերթական սուտը: Որևէ մեկը Գագիկ Հարությունյանին չի պարտադրել կամ ստիպել հրաժարական տալ: Ավելին, ըստ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանի՝ հայտնի փաստաթուղթը նա առձեռն ուղարկել է ԱԺ ոչ թե մարտի 5-ին, այլ մարտի 2-ի առավոտյան: Հ.Գ. Իսկ իշխանության յուրացում եղել […]

ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Հոկտեմբերի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Սահմանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի