06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մինչեւ 2017-ի հուլիս առաջացած մինչև 5 մլն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը լրիվ վերադարձվել է. ՊԵԿ

Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած եւ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի մինչև 5 մլն դրամ գումարների մնացորդը կազմել է 1,564,663,941 դրամ, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն թվականի հոկտեմբերի 21-ին ամբողջությամբ վերադարձվել է թվով 2006 տնտեսվարող սուբյեկտների միասնական հաշվին:

Այս առնչությամբ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-172-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ (այսինքն՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ) առկա, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված մինչև 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության:

Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած և այդ ժամանակահատվածում որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի մինչև 5 մլն. դրամ գումարների մնացորդը կազմել է 1,564,663,941 դրամ, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն թվականի հոկտեմբերի 21-ին ամբողջությամբ վերադարձվել է թվով 2006 տնտեսվարող սուբյեկտների միասնական հաշվին»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ