23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2019

Ադրբեջանի նախագահի խոսքերն անհարգալից են ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ. Փաշինյան

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստորագրվելիք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագրին՝ նշելով. «Մեր կողմից այսօր ստորագրվելիք Հռչակագրից կցանկանայի, մասնավորապես, առանձնացնել այն հատվածները, որոնք ընդգծում են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը միջազգային լայն երկխոսության վերականգման ուղղությամբ՝ միտված միջազգային անվտանգության ամրապնդմանը և ընդդեմ բաժանարար գծերի, անվստահության, լարվածության և առճակատման ձևավորմանը նպաստող գործողություններին»։ Փաշինյանն […]

«Մեկը չկա՞ր Ալիեւին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի ». Շարմազանով

«Մեկը չկա՞ր Ալիեւին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կովկասյան ճակատում պայքարում էր խորհրդային բանակի դեմ: Նժդեհի որեւէ զինվոր երկրորդ աշխարհամարտի տարիներին չի կռվել խորհրդային զինվորի դեմ, իսկ ադրբեջանական կամ մահմեդական լեգեոնը կռվել է ու էն էլ ոնց: Ալիեւի հիշողությունը պետք էր թարմացնել իր սիրելի հերոսի՝ […]

Նիկոլ Փաշինյանի նոր մեքենան իրականում արժեցել է 500 հազար դոլար. Բորիս Մուրազի

«Օրերս մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի համար նոր մեքենա են գնել, որն արժեցել է 297 հազար դոլար։ Այսօր ճշտեցինք, որ մեքենան իրականում արժեցել է 500 հազար դոլար։ Մտա Դանիել Իոաննիսյանի «Փաստերի ստուգման հարթակ», տեսնեմ՝ մեր սխալ տեղեկությունը ստուգել են, թե չէ։ Ու ինչ տեսնեմ՝ չեն նկատել մեր սխալը»: Բորիս Մուրազի  

Նիկոլի պատասխանը տեղին էր. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում նախկիններին դեմոնիզացնելու հետեւողական արշավից ոգեւորված՝ Ալիեւը առիթավորվել էր, սեւացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին եւ մեղադրելով Հանրապետական կուսակցությանը։ Նիկոլի պատասխանը տեղին էր։ Երբ մի կողմ է դրվում ներքաղաքական օրակարգը եւ առաջ է տարվում պետականը։ Տեսնենք, օրինաչափ կլինի սա, թե ոչ … »։

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Ալիեւին /տեսանյութ/

Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք: «Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի […]

«Հայաստան» համահայկական հիմնադրամում ԱԱԾ-ն բացահայտել է հափշտակության նոր դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 08.10.2019թ. «Հայաստան» համահայկական […]

Ով էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը. Փաստինֆո

Այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունը նախևառաջ թավշյա եղանակով ՀՀՇական իշխանության վերադարձը, վերակենդանացումն ապահովեց։ Այս համատեքստում որպես պահանջատեր կատաղի պայքարի ելած գործիչներից կարելի է առանձնացնել Երկուսին՝ Գագիկ Ջհանգիրյանին ու Անդրանիկ Քոչարյանին, որոնց երբեմն միանում է նաեւ Վահան Շիրխանյանը։ Նրանք հայտնի են իրենց պաշտոնատենչությամբ, որոնցից ոմանք անգամ երկիրը ցնցած ահաբեկչությունից հետո պաշտոն ստանալու վերջնագրեր էին ներկայացրել իշխանությանը։ Այնուհանդերձ, […]

Էրդողանը քարտեզը ձեռքին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, թե ինչ է անելու. միջազգային հանրության պահվածքը զավեշտալի է /տեսանյութ/

Հոկտեմբերի 11-ին «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալված թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին. ռիսկերին ու հետևանքներին: Կթույլատրի արդյո՞ք միջազգային հանրությունը Անկարային՝ այս անգամ էլ «մարսել» այն, ինչ այսօր իրականացնում է Թուրքիան Սիրիայում, ինչը կհանգեցնի վերջինիս մեծ ախորժակի իրականացմանը «Մեծ Թուրքիա» ստեղծելու տեսլականին ընդառաջ: Փորձագետը չգիտի ինչպես որակել միջազգային հանրության նման պահվածքը. մի կողմից […]

Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը. Շավարշ Քոչարյան

Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը, իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք՝ ներառյալ տարածքային ամբողջականությանը, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն՝ ավելացնելով. «Ինքնորոշման իրավունքն իրավունք է, որը գերակայում է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ։ Ուստի մեր բոլորի պարտքն է սատարել և առաջնորդվել Արցախի ժողովրդի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի