13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը. Շավարշ Քոչարյան

Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը, իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք՝ ներառյալ տարածքային ամբողջականությանը, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն՝ ավելացնելով.

«Ինքնորոշման իրավունքն իրավունք է, որը գերակայում է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ։ Ուստի մեր բոլորի պարտքն է սատարել և առաջնորդվել Արցախի ժողովրդի կողմից հստակ արտահայտված ինքնորոշման իրավունքով»։

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ համագործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ։

«Այսօր խնդիր կա բոլոր քաղաքակրթական ուժերի համատեղ ջանքերով միասնական լինել, որպեսզի չկարողանա գլուխ բարձրացնել հակաքաղաքակրթությունը։ Հակաքաղաքակրթական ուժերն անընդհատ խոչընդոտ են հանդիսանում մարդկության զարգացման համար։ Հայ ժողովուրդը դա շատ լավ զգացել է իր մաշկի վրա. վկա են այն դաժանությունները, որ մենք տեսանք Հայոց ցեղասպանության օրերին։ Այսօր էլ քաղաքակրթական և հակաքաղաքակրթական ուժերի բախումը տեսնում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ իրենց բնօրրանում ոչնչացվում են ավանդական քաղաքակրթությունները, ժողովուրդներ, ազգեր, ցեղեր», – ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ