23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 14, 2019

Որքա՞ն է արտարժույթների փոխարժեքները

Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 14-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:   Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 474 դրամ նվազագույն և 475 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 477 դրամ նվազագույն և 478 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 526 դրամ նվազագույն և 530 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 533 դրամ նվազագույն և 537 դրամ առավելագույն փոխարժեքով:  […]

Կառավարությունը Արցախին 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում): Ինչպես եւ հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչեւ 2023 թվականը մտադիր ենք լուծել նաեւ ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»։  

«Նիկոլով չխփնված» ցանկացածը հասկանում է՝ պետությունը «բուդկի պես» սեփականաշնորհելու քաղաքական աղանդի հանդուգն հայտը

Սթափ դատելու կարողությունը չկորցրած`«Նիկոլով չխփնված» ցանկացած մեկը հասկանում է. եթե Սահմանադրական դատարանը կամ ՍԴ դատավորներին «ապառիկով» առնելու բիզնես-պլանը` «փող եւ սոցիալական ապահովության երաշխիքներ` հրաժարականի դիմաց», աշխատի, ապա Հայաստանի վրա՝ որպես հանրային, պետական, քաղաքական կյանքը կանոնակարգող ինստիտուտներ ունեցող պետական սուբյեկտի, կարելի է մեկընդմիշտ խաչ քաշել։ Կուլ տալ մարդկային եւ իրավական բոլոր նորմերի դեմ այս խայտառակ ոտնձգությունը […]

Նիկոլ Փաշինյան-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միակ անդամ, Նիկոլ Փաշինյան-ՀՀ միակ դատավոր, Նիկոլ Փաշինյան–ՀՀ ՍԴ անդամ, դատավոր, նախագահ

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին», սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթն ուշագրավ է դատավորների տարիքային շեմի իջեցման առաջարկով, սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականը «խրախուսող» դրույթներով, որոնք մի կողմից զավեշտ են թվում, իսկ մյուս կողմից էլ՝ վերջ դնում Սահմանադրական դատարանի «նախագահ» կարգված […]

Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել է. «Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած, մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, բոլոր մարզերում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի […]

«Տղե՛րք, դուք, փաստորեն, մեր բոլոր գնահատականներից էլ ավելի վատն եք»

Այսօրվա քննարկումը իրոք epic failure էր։ Չգիտես՝ լաս, թե խնդաս։ «Դու ուրիշ հերոսի անուն չգիտես»-ն էլ որպես հեգնանք այլեւս չի օգնում։ ՀՀ վարչապետի աշխատասենյակը մեր անկախության գրեթե 30 տարվա ընթացքում շատ բան է տեսել, բայց ոչ նման կանխատեսելի ելքով ու ցածրորակ «տապասիա»։ Տղե՛րք, դուք, փաստորեն, մեր բոլոր գնահատականներից էլ ավելի վատն եք։ Արմեն Աշոտյան  

Աննախադեպ մսխումների շոկային թերապիա: Ինչ նպատակով է ԱԺ պատվիրակությունն ԱՄՆ-ում անցկացրել լրացուցիչ 5 օր. Գոլոս Արմենիի

Վարդավառի տոնի նախօրեին հայ հասարակությունը ապշահար եղավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի գաղափարից, որն առաջարկեց այդ օրը գորգեր լվալ ՀՀ Ազգային ժողովի բակում։ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԱՐԱԿՈւՍԱՆՔԸ տվյալ գաղափարի և այն կրողի հոգեկան առողջության, ինչպես նաև դրա իրականացման պատեհության առումով,  անտեսվեց ժողովրդի ընտրյալների կողմից՝ անվիճելիորեն ժողովրդական ԱԺ նախագահի գլխավորությամբ, ինչի  արդյունքում հուլիսի 28-ին Մարշալ Բաղրամյան պողոտան փակվեց և խորհրդարանի տարածքի հետ միասին  վերածվեց մի մեծ լվացման կետի։  Ճիշտ է, ինչպես պարզվեց, «նախագիծը» ձեռնարկողը միջոցառմանը մասնակցել է մեկ-երկու րոպե և, ամենայն հավանականությամբ, ներեցեք բառախաղի համար, արագ մաքրվել իրադարձության վայրից։ Սակայն գլխավոր շոկը, ինչպես հայտնի դարձավ, դեռ առջևում էր։ «168 ժամ»  պարբերականը հարցում ուղարկեց Ազգային ժողով, խնդրելով հայտնել, թե որքան փող է ծախսվել  «դարի լվացքի» վրա։ Պատասխանում ասվում էր հետևյալը. «Վարդավառի տոնի առիթով Բաղրամյան պողոտան ժամանակավորապես  փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման  համար հատկացվել է 4941300 դրամ»։ Այսինքն ավելի քան 10 հազար դոլար։ 10 հազար դոլա՛ր, Կառլ, գորգեր լվալու և ջրվելու համար… Ինչի՞ վրա է ծախսվել այդչափ պատկառելի գումարը։  Սոցցանցերից օգտվողները, խճճվելով կռահումներում,առաջ են  քաշում տարբեր վարկածներ. «լվացարարուհիների» աշխատանքի վարձատրություն, լվացքի փոշու, շվաբրների, ձեռնոցների և այլ պարագաների գնում, ծախսած ջրի վարձ,  ընդ որում՝ կանխավճարով, և նույնիսկ կեղտոտ գորգերի ձեռքբերում…  Ոմանք էլ, հաշվի առնելով պետկառույցների մեծամասնության  պարգևավճարային անհագ մարմաջը,  հետաքրքիր  վարկած առաջարկեցին այն մասին, որ այդ գումարի մի մասն ուղղվել է  «մտքի գիգանտ»  Հռիփսիմե  Գրիգորյանին  պարգևատրելուն։  Դե, իսկ մյուսներն այդ ամենը բացեիբաց անվանում ենլանդրոմատ՝ փողերի  լվացում։ Քանզի իրոք դժվար է հասկանալ, թե ինչի վրա կարելի է ծախսել մոտ   5 միլիոն դրամը,հաշվի առնելով տվյալ նախաձեռնության պարզունակությունն  […]

Նոր ծուղակ մամուլի համար: Գազարը վարունգի նման է՝ մի օր ձեռքումդ է, մյուս օրը կարող է թարս աճի. 168.am

Կառավարման ամենագործուն մեթոդները պատիժն է, կամ պատժի սպառնալիքը, և պարգևը կամ պարգևի խոստումը։ Քաղաքագիտական գրականության մեջ այս մեթոդաբանությունը կոչվում է stick and carrot՝ մտրակ և գազար։ Ամբոխի միջոցով իշխանության գալու ճանապարհին ներկա իշխանությունը բազմաթիվ խոստումներ՝ գազարներ, բաժանեց, կամ, իշխանական լեզվով ասած՝ նիսյայով ընտրակաշառք տվեց։ Իշխանության գալուց հետո, զգալով իշխանության քաղցր հնարավորությունները, իշխանությունները շեշտը դրեցին հիմնականում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված