23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 5, 2019

Եթե դա է մեր ավանդույթը, ապա այն օր առաջ պետք է փշրել. աթեիստ նախարարը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել. Պետք է փոխվենք անհատապես և ազգովի և այստեղ պետությունը գործ ունի անելու։ Քանի որ վերջերս շատ է խոսվում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի», կամ նույն ինքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որոշեցի կարդալ այն՝ երբեմն համեմատելով նաև հայերեն ու անգլերեն […]

«Բա գիտեիր քաղաքապետ աշխատելը գռեհիկ-գռեհիկ խոսալու պես հեշտ ա՞»

Լավ մեզ խաբեցիր, որ Սանիտեկն ա մեղավոր աղբահանության համար, բա Երևանի ժամանած տուրիստներին ի՞նչ ես խաբելու, էդ մարդկանց ոչ դու ես հետաքրքիր, ոչ էլ Սանիտեկը, էդ մարդիկ շատ վատ տպավորություններով հեռանալու են… Լավ, ընդունենք Սանիտեկն ա մեղավոր ու չի մաքրում , պետք ա զիբիլի մեջ նստե՞նք, բա քաղաքապետ ես՝ գլուխդ խբի պատին, պատը՝ գլխիդ, լուծում […]

Ինչպես և ինչու «ոչխարները» կերան մարդկանց

«Հայաստանը ինստիտուցիոնալ առումով ձախողված պետություն է» ձևակերպումը մասամբ համապատասխանում է իրականությանը։ Եթե Հայաստանը ինստիտուցիոնալ առումով լրջագույն խնդիրներ չունենար, ապա մարդիկ, բառիս բուն իմաստով, փողոցից չէին գա իշխանության և այսպիսի դիլետանտ կառավարություն, անդեմ խորհրդարան ու դատարկաբանության հրավառություն մենք չէինք ունենա։ Քայլարածների իշխանությունը ՀՀ–ի ախտորոշումն է։ Այն հուշում է, որ մեր երկիրը ծանր հիվանդ է։ «Ժողովրդի» իշխանությունն […]

Եթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ փլուզվեր. Չալաբյան

Ցանկանում եմ սկսել կարևոր դիտարկումից: Թեև Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում են վերջապես հանգստանալ գերլարված տարուց, սակայն քաղաքականությունը պարբերաբար վերադառնում է մեր կյանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական արմատական հայտարարությամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթված է, ոչ մի բան չի աշխատում, և դրա մեղավորը նախորդ իշխանություններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային ձախողման։ […]

Արթուր Վանեցյանը որդիների հետ մեկնել է Արցախ՝ մասնակցելու համահայկական խաղերի բացմանը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը որդիների հետ մեկնել է Արցախ՝ մասնակցելու 7-րդ համահայկական խաղերի բացմանը: Լուսանկարը սոցցանցի իր էջում հրապարակել է նրա որդին, եւ գրել. «Բոլորով դեպի Արցախ՝ համահայկական խաղերի բացմանը»:

Մինչև 2022-ը կստեղծվի շուրջ 800 աշխատատեղ՝ միջինում $1000 աշխատավարձով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում նոր ցուցանիշներ է հրապարակել` ընկերություններին հարկային արտոնություններ տալու, նոր աշխատատեղերի և ներդրումների մասին։ Ըստ վարչապետի տվյալների` հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ «Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 […]

Վարչապետի լայվից սրտխառնոց է առաջացել

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձախողվածը ինքդ ես Ինչպես կարող է երկրի վարչապետը երկրի մասին խոսելիս ասել, որ այն ձախողված երկիր է, որքան պիտի մեծ լինի ատելությունը եւ սեփական ինքնագնահատականը ինքնահավանությունը որքան անչափելի, որ հայտարարի ինչ-որ «փաստաթղթի» մասին, որում իբր գրված է, թե մեր երկիրը ձախողված է եւ․․․՝ այս […]

«Դու և քո թիմը այնքան ապիկար եք, որ քանդելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեք». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի արձակուրդն էլ վրեն չեկավ։ Անգամ պետական միջոցների հաշվին կազմակերպված նոստալգիկ կուկուռուզն ու ՔԱՇՔԱՅ ֆոտոսեսիան, հաստափոր գրքերն ու գոնե ինքդ քեզ հետ ազնիվ ու մենակ մնալու հնարավորությունը չօգնեցին։ Արձակուրդից վերադարձը ամփոփվեց նույնքան կեղծ ու ստահոդ ճարտասանությամբ, որքան «ժողովրդի վարչապետի» սովորական աշխատանքային զեղումներն էին։ Այ ընկեր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված