23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել: Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն […]

Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Կրկին շնորհավորելով Եվրոպական խորհրդարանական ընտրություններին գրանցած հաջողության կապակցությամբ՝ ԵԺՀ նախագահին տեղեկացրել եմ Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած երկարամյա աջակցության համար։ Նախագահ Դոլին ներկայացրել եմ ՀՀԿ արդիականացման գործընթացի արդյունքները եւ նոր ծրագրերը, այդ թվում՝ […]

Թուրքական զինուժը Նախիջեւանում է: Հանդիսավոր ընդունելություն Ադրբեջանի կողմից /տեսանյութ/

Թուրքիայի զինուժը թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական զորավարաժությունների շրջանակներում ժամանել են Նախիջևան: Ինչպես հայտնում է minval.az-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդիսավոր ընդունելության է արժանացրել եղբայրական պետության զորքին: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն անցկացվելու են հունիսի 7-11-ը:  

Հարկային օրենսգրքի փոփոխություններով` ցածր եկամուտներ ունեցողների կյանքի որակն ընկնելու է

Ինչո՞ւ ենք  մոռացել, որ ունենք գործազրկության, աղքատության բարձր մակարդակ, իսկ թե այս նախագիծն ինչպե՞ս է ազդելու դեռևս աշխատաշուկա չմտած երիտասարդների ու թոշակառուների վրա, պատասխանատուներին չի հետաքրքրում. «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հարկային օրենսգրքով նախատեսվող` ե կամտային հարկի փոփոխությանը, ասաց ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը: Նշենք, որ, ըստ առաջարկվող փոփոխությունների, համեմատաբար […]

Պատային իրավիճակ է ստեղծվել: Վեթինգը՝ կասկածի տակ

Մասնագիտական որոշ շրջանակներ համառորեն կասկածի տակ են առնում Հայաստանում վեթինգի կիրառման բովանդակային արդյունավետությունը, ինչպես նաեւ օպերատիվությունը: Փորձագետների մի ստվար մաս գտնում է, որ վեթինգը անցումային արդարադատության գործիքակազմերից մեկն է, երբ  «հիվանդությունը երկարաժամկետ բուժելուց հրաժարվելու արդյունքում օգնության է հասնում անդամահատումը»: Ըստ մանսագետների՝ այս փուլում ՀՀ իշխանությունը կտրում է դատական համակարգի գլուխը կամ ձեռքը՝ հրաժարվելով երկարատեւ, ծանր […]

Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան, պատճառը քրեակատարողական հիմնարկում կատարված անօրինականությունն է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ավդալյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի դատարան չներկայանալու պատճառը քրեակատարողական հիմնարկում կատարված անօրինականությունն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված