23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Մինչեւ ուր կհասնի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը. Փաստ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգա­մանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժո­ղով ստեղծելու անհրաժեշտության մասին մա­յիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադար­ձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: Ընդ որում, վարչապետն այդ խնդրին անդրադար­ձել էր դատական ռեֆորմի համատեքստում ունեցած ելույթի ժամանակ, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում խնդրին:  Մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամա­վորների […]

Փաշինյանն իր ձախողակ կադրերին կտեղավորի. Ժամանակ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այս պահին պաշտոնական արձակուրդում է: Ըստ մարզպետի մերձավոր շրջապատի՝ նա արձակուրդից չի վերադառնա մարզպետարան, քանի որ կլինի այն մարզպետների շարքում, որոնք նշանակվելու են այլ աշխատանքի, որը անհամեմատ ավելի պակաս պատասխանատվություն է ենթադրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խոստովանել, որ իր կադրային քաղաքականությունը ձախողվել է, ուստի ձախողված կադրերին ոչ թե հեռացնում է […]

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան նվեր է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին. Ժողովուրդ

Թերթը օրերս տեղեկացրել էր, որ այժմ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական, նախկինում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանն օրերս մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին: Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր ու Քոչարյանի հարաբերությունները քաղաքական չեն, եւ ինքը հանդիպմանը եղել է, որպեսզի Քոչարյանին փոխանցի Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նվերը` զինվորական պրոֆեսիոնալ ծովային հեռադիտակ: […]

Մանվել Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումից. Հրապարակ

Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տե­ղափոխել դատապարտյալների հիվանդանոց: «Նման հիվանդին պահելու, պատշաճ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն այդ հիվանդանոցը չունի, անգամ ավելի թեթև հի­վանդությամբ տառապողներին են այդ հիվանդա­նոցից ուղղորդում քաղաքացիական հիվանդանոցներ»,- ասաց Մ. Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Մ. Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում և ինսուլինից, որն ստանում էր մեծ չափաքանակով:  Բա […]

2018-ին գրանցվել է 5.2 տոկոս տնտեսական աճ՝ նախատեսված 4.5-ի փոխարեն. Նիկոլ Փաշինյան

2018-ի մայիսին ձևավորված նոր իշխանությունների խնդիրը մակրոտնտեսական կայունության խնդիրն էր, որը պահպանվեց, Աժ-ում ՀՀ 2018 թ-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել դեպքեր, երբ երկրում նման մասշտաբային փոփոխություններ են տեղի ունենում և երկրում տնտեսական համակարգը ցնցումների չի ենթարկվում և ամեն ինչ մակրոտնտեսական պայմաններում […]

Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով նախկին պաշտոնյա է ձերբակալվել

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` […]

Ի՞նչ հիմքով է լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Դիտեցի Գեներալ Մանվել Գրիգորյանին հիվանդասենյակից սայլակով մեքենա փոխադրելը պատկերող տեսանյութը։ Նրան նորից տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Մի հարց. իրավասու պաշտոնատար անձինք Գեներալից կամ նրա պաշտպաններից կարծիք հարցրե՞լ էին տեսանկարահանման մասին։ Կարծում եմ՝ պարտավոր էին հարցնել։ Ավելին, եթե դեմ լինեին, պարտավոր էին միջոցներ ձեռնարկել տեսանկարահանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված