23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Սամվել Բաբայանի կողմնակիցները ծեծի են ենթարկել գյուղապետին

Լուսանկարում Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանն է, ով ծեծի է ենթարկվել Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից (դեմքին հետքերը երևում են) ընդամենը այն պատճառով, որ համաձայնության չեն եկել, թե համայնքապետարանի որ սենյակում է հարմար ստորագրահավաքը կազմակերպել: Իհարկե, իրավապահները համարժեք գնահատական կտան այս դեպքին, իսկ պատշաճ եզրահանգումները թողնում եմ ընթերցողին… Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարության […]

Ով կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա շատ խիստ պատասխան. ԱԱԾ տնօրեն

Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որը կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ  խիստ պատասխան, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։   «ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին», – ասաց նա։ Անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրգործ հարուցելու փաստին, Արթուր Վանեցյանն […]

Բակո Սահակյանի «գլուխը ջարդելը» բռնության կոչ է. Անդրանիկ Քոչարյան

Ծեծը քրեորեն հետապնդելի արարք է, և պատկան մարմինները պետք է անմիջապես համապատասխան արձագանք տան կատարվածին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով ՀԱԿԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու դեպքին: Հիշեցնենք՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության շատ անդամներ, այդ թվում՝ հայտնի անձինք, մասնավորապես, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության խմբագիր Գեղամ Մանուկյանը, հայտարարել էին, որ հենց իրենք են […]

Եթե մեղավոր է, պետք է պատասխանատվություն կրի. Վալերիյ Օսիպյան

Մարտի 1-ի գործով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության մասին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը իմացել է մամուլից։   «Անկախ ամեն ինչից, եթե հիմնավորվի այդ արարքը, միանշանակ, ով ուզում է լինի, պետք է պատասխանատվություն կրի», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանն՝ ավելացնելով. «Ճիշտն ասած, այդ անձն ինձ մոտ դրական տպավորություն է թողել, որտեղ եղել է, իր […]

ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտելու համար։  «Քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, ՀՔԾ-ն երեկ տարածել է համապատասխան հաղորդագրորթյուն, որից առավել բան ես ասել չեմ կարող։ Բայց հավաստիացնում եմ՝ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն, միմյանց հետ համագորակցելով, իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ», – […]

«Ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր . Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել /ֆոտո/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Իջևանում իրենց անցկացրած հանգստից։  «Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում:  Գիշերել ենք Apaga Resort-ում, եղել ենք Ենոքավանի սարերում և Lastiver-ում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների […]

Մերժման շրջանակը ընդլայնվում է. ով մինչ այժմ չի հայտնվել Փաշինյանի անմիջական վերահսկողության ներքո

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադարձալով ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեկ ՀԱԿ-ի անդամ Վարդան Հարությունյանի հետ տեղի ուենցած միջադեպը առիթ եղավ գրելու այն, ինչի մասին ցանկանում էի գրել արդեն մի քանի ամիս՝ մեր երկրում հոգեբանական և ֆիզիկական բռնության սողացող տարածման մասին։ […]

Հայաստանում սոցիալական շտապօգնության համակարգ կներդրվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրման գաղափարը քննարկվել է դեռևս նախորդ տարիներին, բայց այժմ գործընթացի տրամաբանական ավարտին ենք հասել: Այս համակարգի հիմնական նպատակը, ըստ էության, հրատապ օգնության կարիքների համակարգված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի