29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Բաբայանի կողմնակիցները ծեծի են ենթարկել գյուղապետին

Լուսանկարում Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանն է, ով ծեծի է ենթարկվել Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից (դեմքին հետքերը երևում են) ընդամենը այն պատճառով, որ համաձայնության չեն եկել, թե համայնքապետարանի որ սենյակում է հարմար ստորագրահավաքը կազմակերպել: Իհարկե, իրավապահները համարժեք գնահատական կտան այս դեպքին, իսկ պատշաճ եզրահանգումները թողնում եմ ընթերցողին…

Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչը Վահրամ Պողոսյանը: 

Ավելի վաղ Արցախի ոստիկանությունը հայտնել էր.

Սույն թվականի հունիսի 5-ին ժամը 08։35-ին Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Է.Զ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը ժամը 08։15-ին նույն շրջանի Վակունիս համայնքում գտնվող իր առանձնատան մոտակայքում` քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն, 1975թ ծնված Ա.Ե-ն ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել իրեն։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ