22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2019

Էլի մի հոգու շա՞հ եք պաշտպանում: Վարչապետի ելույթից հետո ներդրում ենք արել ու կանգնել փաստի առաջ /տեսանյութ/

Հունիսի 20-ին կառավարության շենքի դիմաց էին եկել մոտ 20 կազմակերպության ներկայացուցիչներ և իրենց բողոքն էին արտահայտում մետաղյա թափոնների վերամշակման և արտահանման սահմանափակման դեմ: Նրանք նշում էին, որ լսել են վարչապետի հորդորին, ներդրում արել և կանգնել փաստի առաջ և կոչ էին անում ՊԵԿ-ին չխախտել վարչարարության հիմունքների մասին օրենքը: Մանրամասն՝ տեսանյութում:    

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ինչ-որ վերջի սկզիբն է լինելու

Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով կայանալիք հանդիպմանը՝  նկատեց, որ այն ինչ-որ վերջի սկզիբն է լինելու.  «Կան գործոններ, որոնք մեզանից դուրս են, որոնք մեր ձեռքին չեն: Մենք այսօր թափառում ենք օվկիանոսում, որն ունի տերեր, իսկ այդ տերերը մեզ տանում են այնտեղ, որը մեզ ձեռնտու չէ: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ճիշտ օրակարգի շուրջ համախմբվել, […]

Նվաստիս համեստ անձին որոշել է անդրադառնալ «Սովետական Հայաստան», վայ կներեք «Հայկական Ժամանակ» օրաթերթը. Արա Վարդանյան

Այսօր նվաստիս համեստ անձին որոշել է անդրադառնալ «Սովետական Հայաստան», վայ կներեք «Հայկական Ժամանակ» օրաթերթը։ Իմ հասցեին հնչած զրպարտությանը մանրամասն անդրադառնալու նույնիսկ հարկ չկա, այդուհանդերձ մի երկու հանգամանքին հազարերորդ անգամ կանդրադառնամ։ Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցներից ոչ մի լումա ես երբեք չեմ վատնել, անձնական կարիքներիս համար չեմ օգտագործել, իսկ վարկային գծի քարտից ծախսված գումարները անմիջապես, այլ ոչ […]

«Անեծք է առաջնորդի նախանձն ու եսականությունը»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղ Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն:  Այո, ներում ենք արտաքին թշնամուն, քան մեկս մյուսին: Նախորդ դարում արտաբերած նժդեհյան այս խոսքերը, հիրավի, մարգարեական են դարձել: Փաշինյանն ու իր իշխանությունը Ալիևից կիրթ […]

430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու սկանդալային սպանությունը

1993 թվականի մայիսի 3-ին՝ վաղ առավոտյան, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց Երևանի կենտրոնում կատարված սպանության լուրով։ Սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Ընդ որում՝ չարագործներն այնքան սանձարձակ էին գտնվել, որ սպանությունն իրականացրել էին բանուկ մասում՝ Մանկավարժական համալսարանի մոտ՝ վաղ առավոտյան, երբ բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի՝ կարծես ցանկանալով այդ սպանությամբ նաեւ […]

Եղե՞լ է գոնե մեկ դեպք

Իսկ կարելի՞ է մեկ հարց տալ. եղել է գոնե մեկ դեպք, երբ «քայլ արա մերժիր սերժին» շարժման որևէ մասնակից հրաժարվի առաջարկված պաշտոնից, ասելով, որ իր պայքարը պաշտոնի համար չի եղել, կամ էլ, որ ինքը դեռ չի հասունացել այդ պաշտոնի համար և վստահ չի, որ կկարողանա իրագործել իր վրա դրված բարդ առաքելությունը. . . Անկեղծ իրենց […]

Դրժված խոստումներ, կադրային վատ քաղաքականություն, «սևուսպիտակի» բաժանում. Էդմոն Մարուքյան

2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը էքստրաօրդինար որակեց։ «Մի կողմից գիտենք՝ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը, որտեղ ընդդիմությունը պետք է իր ասելիքն ունենա, մյուս կողմից քննարկւմ ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։ Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ։ Մենք մինչև նոյեմբեր ամիսը […]

Կառավարւթյան նոր մահակը՝ հարուստների եւ աղքատների գլխին. 168 Ժամ

Հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում կառավարությունը գնում է գույքահարկի վերանայման։ Որքան էլ դա դիտարկվում է՝ որպես հակակշիռ համահարթ եկամտային հարկին, այնուհանդերձ այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ծանրանալու է բնակչության ոչ միայն հարուստ, այլև սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Ավելին, ի տարբերությունն հարուստների, վերջիներս հայտնվելու են շատ ավելի մեծ հարվածի տակ` ստիպված լինելով հրաժարվել անգամ սեփական […]

Կառավարության նիստը հետաձգվել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ին նախատեսվող հերթական նիստի ժամը փոխվել է: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից: Կառավարության նիստի ժամի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այսօր ելույթ է ունենալու Ազգային ժողովում: Հավանաբար դրանով պայմամաբորված էլ գործադիրի նիստի ժամը փոխվել է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված