«Իմ քայլը» դաշինքի անդամը վայր դրեց մանդատը
Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Եվա Թովմասյանը վայր դրեց ավագանու անդամի մանդատը: Այսօր այս մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետի խոսքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԿԸՀ-ի կողմից մանդատը տրվել է դաշինքի ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Ասքանազ Աբրահամյանին: