ԱԺ նախագահը լսումներ է հրավիրում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/05/39.thumb_-588x375-300x191.jpg)
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Լսումների հայեցակարգային ամփոփագիրը եւ հաստատված ընթացակարգը կարելի է գտնել հետեւյալ հղումով: Հաջորդիվ լսումների օրվանից առնվազն երեք օր առաջ կայքում կտեղադրվի նաեւ լսումների վերջնական օրակարգը: