27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցվել է եւ ուղարկվել ՍԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: «Ինձ դատարանից տեղեկացրել են, որ գործը կասեցվել է Սահմանադրական դատարան […]

Արցախի նախագահները ցանկացել են թուլացնել լարվածությունը. Բակո Սահակյան

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե իր ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քայլը լարվածություն առաջացրեց, նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն: «Մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր […]

Բակո Սահակյանը ժամանեց Հայաստանի Ազգային ժողով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով, որտեղ նա հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բակո Սահակյանը Երևանում է և պատրաստվում է այսօր խորհրդարանում հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։  Բակո Սահակյանը հանդիպելու է նաև ԱԺ մյուս խմբակցությունների, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, գործադիրի մի քանի ներկայացուցիչների հետ։ […]

Փաշինյանի ելույթի բառերից անգամ 37 թվի հոտ էր գալիս

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ուշ երեկոյան ես տարածել էի մեր կուսակցության խորհրդի հայտարարությունը՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Գիշերը համարյա չէի քնել, և առավոտյան կանուխ զարթնել էի շատ ծանր զգացումով՝ մեր երկրի և մեզնից յուրաքանչյուրի համար խորը անհանգստությամբ։ Մեր երկիրը իսկապես դժվար ժամանակներ է ապրում։ Նախորդ տասնամյակների ողջ դժբախտությունը, ստորությունը, նվաստացումը, […]

Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ: Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: «Մեր երկների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված […]

Յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում և իր գործով նպաստի հայրենիքի զարգացմանը. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց: Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանի, դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է […]

Առաջին դասարանցիներին առցանց հերթագրման գործընթացը չի լուծելու «լավ» ու «վատ» դպրոցների խնդիրը

Ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարի 2017թ․ հրամանը չի կիրառվում   Առաջին դասարանցիներին առցանց հերթագրման  գործընթացն ուղեկցվեց ծնողների կողմից բազմաթիվ բողոքներով, բայց տեխնիկական լուծումներ պահանջող բողոքներին չէ, որ ուզում եմ անդրադառնալ, դրանք շտկվող են, այլ  օրերս ԿԳՆ-ի կողմից  տարածված   հետևյալ հայտարարությանը, որն այլ  խնդիր է վեր հանելու․  «Հարգելի՛ տնօրեններ, հայտնում ենք, որ Կրթության և Գիտության նախարարությունը […]

Նիկոլ & դատարանների դռներ ակցիան տապալված է

Նիկոլ&դատարանների դռներ` -Ակցիան տապալված է. ա/.Դատավորների, կարգադրիչների մեծ մասն ավելի վաղ են մուտք գործել դեպարտամենտներ. բ/.Կիրառվել է բռնություն` դատավոր Բալայանի նկատմամբ եւ էլի տվյալներն են մշակվում… Հ.Գ. -Մեր որ ամենակարեւորն է` -ՄԱՐԴ ՉԿԱ… -Միտինգավոր չկա, փակիչ չկա, քայլիստ չկա… -Սաղ ֆեյսբուքյան Վարդան Մամիկոնյաններ են… #Ռեյտինգ_ծախեմ_Տղմուտի_ափին  #Հարբած_փղեր_որտեղ_եք_դուք #Մարիխուաննան_անցումային_արդարադատությունից_առաջ_գցեք Կարմեն Դավթյան

Հրաժարական կտամ երկու պայմանով. դատավոր Ալեքսանդր Ազարյանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին

Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ, երբ լրանա իմ 65 տարեկանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։ Նշենք, որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի