22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Եկամտային հարկի համահարթ դրույքաչափ սահմանելը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգին. ՀՅԴ

Եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը մեկ միասնական համահարթ դրույքաչափով փոխարինելը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու պահանջներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ […]

Ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում.ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել. Ադրբեջանի քաղաքական վերնախավում շիզոիդալ երևույթներն ավելի սուր բնույթ են ստանում… Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գարնանայնին նստաշրջանի վերջին նիստի ժամանակ պատգամավոր Այդըն Միրզազադեն կոչ է արել ազերի դիպուկահարներին ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում… Այսպիսի բուռն կերպով է ազերի երեսփոխանն արձագանքել […]

Ապրիլյան իրադարձությունները կուսումնասիրի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը

2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծվել է Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողով, այսօր խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Նշենք, որ […]

Բացվել է Սերժ Սարգսյանի գրասենյակի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը

Այսօրվանից բացվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը։  Էջում նշված է, որ այն ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի անցած ուղին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության,  անվտանգության ապահովման, ինչպես նաև բանակաշինության ու պետության կայացման գործում նրա ունեցած անուրանալի ավանդը ներկայացնելու, ՀՀ 3-րդ նախագահի ընթացիկ գործունեության, Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ […]

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան հունիսի 7-11-ը Նախիջևանում «Անխախտ եղբայրություն 2019» խորագրով համատեղ զորավարժություններ կանցկացնեն, գրում է haqqin.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով: Զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախօրեին Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին […]

Ժողովրդի պահանջո՞վ, իսկ ու՞մ շահերի համար

«Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, շուտով այն կներկայացվի հանրային քննարկման». այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:   Հետաքրքիրն այն է, որ հանկարծ պարզվում է, որ նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, մինչդեռ վեթինգի գաղափարը շրջանառվեց ընդամենը օրեր առաջ: Ավելին. պարզվում է, որ նախագիծը վերջնականացման փուլում է, և ԱԺ […]

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է, հայտնում է РИА Новости-ն: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը խաղում է կարգավորման խթանողի դերը և, կարծում եմ, առավելագույն արդյունավետությամբ է դա անում: Ինչ-որ բան ստացվում […]

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի