23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Զինվորների մայրերը կաշառքի գործով են մեղադրվում. Ժողովուրդ

Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշ­առք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին:  Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թեև նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայու­թյան համար ավելի հարմար վայր, բայց և վերջում խարդախության զոհ […]

Նորերը ամեն ինչ խառնել են իրար: Լիլիթ Մինասյանը ԱԺ-ում «մառոզ է անում. Իրատես

7-րդ գումարման Ազգային ժողովում ինտրիգները ոչ միայն նիստերի դահլիճում են ծավալվում, այլև դրանից դուրս: Խորհրդարանի աշխատանքը կանոնակարգելու եկած նորերն ամեն ինչ խառնել են իրար, չգիտեն՝ ում ինչ հրաման են տալիս, ումից ինչ են պահանջում: «ԱԺ փոխխոսնակի օգնականը կարող է զանգել լրատվության և հանրության հետ կապերի բաժին ու հրահանգել աշխատակիցներին, որ ելույթի տեքստ գրեն: Նրանք կա՛մ […]

Թանկարժեք մեքենաներ ու տանիքներ: Պատգամավորի հնարամտությունը. Ժամանակ

Վերջերս լրագրողները ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին տեսել էին բավական թանկարժեք Mercedes-AMG GT C Roadster մեքենայի ղեկին: Սարգսյանն արդարացել էր, թե մեքենան պատկանում է ռուսաստանաբնակ ընկերոջը: Պատգամավոր Սարգսյանի և վարչապետի օգնական նրա եղբոր տանիքն են շինանյութի Սերգեյն ու Նորատուսցի Ալիկը: Իսկ մեքենան այդ տանիքության հետևանքներից է: Հիշեցնենք, որ սեփական ունեցվածքը ուրիշներին վերագրելը Հայկ Սարգսյանի հայտնագործությունը չէ: […]

Արմեն Սարգսյանը դիրքավորվում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Իրատես

Որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան ակտիվանում են քաղաքական դաշտի մյուս խաղացողները։ Նախկին իշխանություններն իրենց արբանյակներով ու բևեռներով կուլիսային քննարկումների և խմորումների աշխույժ փուլում են։ Սակայն իշխանությունում եղած որոշ ուժեր էլ ժամանակ չեն կորցնում, և նրանց մեջ ինքնատիպ ու նուրբ քայլերով առաջ է շարժվում երկրի նախագահը՝ Արմեն Սարգսյանը։ Վերջինս բավական թիրախավորված, սակայն առաջին հայացքից […]

Կառավարությունում դժգոհ են իրենց կադրերից: Ովքեր կլքեն պաշտոնները. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխություններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում: Ըստ կառավարության աղբյուրի փոխանցման, կառավարությունը հիասթափվել է իր նշանակած որոշ կադրերից, քանի որ ԶԼՄ-ների մոնիթորինգի տվյալներով, ամենաթույլ օղակը առաջին հերթին մարզպետներն են, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը, որոնք էլ տալիս են ամենաշատ «լյապերն» […]

Դիմակավորված անձը ներխուժել է «ՍԱՍ» սուպերմարկետ

Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։ Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն […]

Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է. Զոհրաբ Մնացականյան

Բրատիսլավայում մայիսի 6-ին տեղի է  ունեցել Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը մասնակցում էին Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով […]

Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը

7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերը, որը քառօրյայի փոխարեն եռօրյա կլինի՝ հաշվի առնելով, որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր է:  Նիստերի օրակարգում ընդգրկել են պարտադիր քննարկման ենթակա 14 հարցեր: ԱԺ նիստը կմեկնարկի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից հեղինակած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված «Վարչական իրավախախտումների […]

Հայտնի է դարձել «Շերեմետևո»-ում SSJ-100-ի կործանման գերակա վարկածը

Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի աղետի գործում գերիշխող վարկած է դարձել օդաչուների սխալը: Այս մասին հաղորդել է «Կոմերսանտը»: Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով, որը մեջբերում է թերթը, օդաչուների նկատմամբ կասկածները կապված են հանրանավի վայրէջքի ժամանակ նրանց գործողությունների հետ: Նրանք չեն սպառել վառելիքը, ինչի պատճառով ինքնաթիռը վայրէջքի է գնացել շատ բարձր արագությամբ, ինչը հանգեցրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի