25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

«Տոնական այս օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով». Բակո Սահակյանի ուղերձը

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Տոնական այս օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով. Բակո Սահակյանի ուղերձը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ […]

Սիլվա Համբարձումյանից Ռոբերտ Քոչարյանը կաշառք չի պահանջել՝ հատվածներ ցուցմունքներից․ «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ, հիմնված է  Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի վրա, գումար փոխանցողը, ըստ մեղադրանքի, Սամվել Մայրապետյանն է, իսկ Վարդան Օսկանյանը եղել է գործարքի միջնորդը․ նախկին արտգործնախարարն այժմ վկայի կարգավիճակ ունի։ «Փաստինֆոն» հատվածներ է ներկայացրել  այս գործի ցուցմունքներից եւ պարզել, որ հանրությանը ներկայացված ՀՔԾ որոշման  և […]

«Դու վարչապե՞տ ես, թե՞ սեքսոպաթոլոգ…»

«Դու վարչապե՞տ ես, թե՞սեքսոպաթոլոգ…», – հարց է հղում քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը՝ հղում կատարելով, ինչպես ինքն է նշում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «18+» մամուլի ասուլիսից: «Ասում ա, թե բա իմպոտենցիայիդեպքերի մեծ մասն արդյունք էառաջին ամուսնական գիշերըսեռական գրագիտությանպակասի…», – գրում է քաղաքագետը:

«Նիկոլ Փաշինյանը մնացել է «Game of Thrones»-ի առաջին սեզոնի տակ». Աշոտյան /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀԿ-ին վերաբերող ձևակերպումներին, դրանք համարեց զավեշտալի և անբարեկիրթ։ Նա նախ՝ կատակեց և լրագրողներին հորդորեց անջատել բոլոր ձայնագրիչներին ու տեսախցիկները, քանի որ իրենց գործունեությունը «ապօրինի» է և «կասեցված», ինչպես նշել էր Փաշինյանը։  «Այն տասնյակ երիտասարդները, որոնք այսօր հաճախում […]

«Իմիջային զորքերի հրամանատա՞ր է լինելու պատերազմի դեպքում, թե՞ ֆեյսբուքյան ակտիվիստների». Աշոտյանը՝ Փաշինյանին

«ՀՀ վարչապետի ներկայացրած «100 փաստերը» լավ առիթ տվեցին հումորասեր հանրությանն ընդլայնել դրանք ևս 100-ով։ Եթե թողնեմ իմ պատասխան հեգնանքը և մի պահ մոռանամ այսօրվա ասուլիսի ընթացքում հնչեցրած անպատեհ և անպարկեշտ պահվածքով հայտարարությունները՝ուղղված ՀՀ նախկին ղեկավարներին, կարող եմ ասել՝ շատ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը փոխաբերական և ուղիղ իմաստով «Իսկանդեր»  բերի Հայաստան։ Շատ կուզեմ, որ նրա քաղաքական […]

Երբ Աստված խոստում է դնում ձեր կյանքում

Երբ, որ Աստված խոստում է դնում ձեր կյանքում, դուք մի մտածեք այն բոլոր բաների մասին, որոնց պատճառով հնարավոր է որ չկատարվի այդ խոստում: Աստված ձեզանից չի պահանջում հասկանալ, թե ինչպես պիտի դա կատարվի, այլ հավատալ իրեն ու ապրել հավատքի կյանք: Համբերությունը կատարյալ է դարձնում մարդուն: «Եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, […]

Քաղաքացու օր, աղբ, շոու-բացահայտումներ, պարգևատրումներ, չտեսավարի կերուխումեր, կոկորդիլոսի ձվեր, իմպոտենտ դեմքեր, սայլակասեքս, սորո(Ս)ասուններ, լգբտ֊իստներ …

Քաղաքացու օր, աղբ, փտած զենքեր, շոու-բացահայտումներ, պարգևատրումներ, չտեսավարի կերուխումեր, կոկորդիլոսի ձվեր, բռնված վզեր, ապիկար մտքեր, իմպոտենտ դեմքեր, սայլակասեքս, սորո(Ս)ասուններ, լգբտ֊իստներ, մարդու սութի իրավունքներ, անիմաստ լայվեր, էս օր էլ վստահ եմ՝ դատարկաբանական ասուլիս (տեսեք, թե ոնց է Շուշիի ազատագրման առթիվ Արցախի շուրջ քննարկումները լայվային մանիպուլյացիայով շեղելու)։ Իսկ էս՝ բացահայտ կեղծ օրակարգերն ի՞նչ են թաքցնում, եթե ոչ […]

Պահանջում եմ, որ դատարանի վճիռ ցույց տա ու ասի՝ ովքե՞ր են թալանել։ Հո լաչառություն անելով չի՞. Շարմազանովը`Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում արտահայտած որոշ մտքերի շուրջ 168.am–ը զրուցել է Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, քանի որ ասուլիսի ողջ օրակարգը, ինչպես միշտ, նվիրված էր նախկին իշխանություններին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց ասելիքը ՀՀԿ-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի