22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իմիջային զորքերի հրամանատա՞ր է լինելու պատերազմի դեպքում, թե՞ ֆեյսբուքյան ակտիվիստների». Աշոտյանը՝ Փաշինյանին

«ՀՀ վարչապետի ներկայացրած «100 փաստերը» լավ առիթ տվեցին հումորասեր հանրությանն ընդլայնել դրանք ևս 100-ով։ Եթե թողնեմ իմ պատասխան հեգնանքը և մի պահ մոռանամ այսօրվա ասուլիսի ընթացքում հնչեցրած անպատեհ և անպարկեշտ պահվածքով հայտարարությունները՝ուղղված ՀՀ նախկին ղեկավարներին, կարող եմ ասել՝ շատ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը փոխաբերական և ուղիղ իմաստով «Իսկանդեր»  բերի Հայաստան։ Շատ կուզեմ, որ նրա քաղաքական թիմը վերջապես սովորի մայիսյան և, ոչ միայն, պետական ու ազգային այլ տոներ շնորհավորել»,- այսօր ՀՀԿ գրասենյակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքերին։

Ըստ Ա. Աշոտյանի՝ Փաշինյանը երկու վտանգավոր հայտարարություն է արել։

«Խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին, նա բառացի ասաց, որ Հայաստանի դրական իմիջն է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը։ Ուրեմն՝ բանակը, զինվորը, ռազմադաշտում կոփված կադրերը, կրթությունը, մշակույթը, ինքնությունը հե՞չ։ Եթե Նիկոլ Փաշինյանն այս ասուլիսը տար ապրիլի 1-ին, այս ձևակերպումը կորակեի՝ որպես անհաջող կատակ։ Բայց նա այսպիսի հայտարարություն է անում՝ լինելով պոտենցիալ գերագույն հրամանատար, իմիջային զորքերի հրամանա՞ր է լինելու պատերազմի դեպքում, թե՞ ֆեյսբուքյան ակտիվիստների։ Իսկ երկրորդ վտանգավոր հայտարարության մեջ վարչապետն ասաց՝ եթե Հրապարակում լիներ, ապա ավելի հեշտ հարցեր կլուծեր, քան վարչապետի կաբինետից։ Այդ ի՞նչ հարցեր է ուզում լուծել, որ վարչապետի կարգավիճակը նրան չի բավարարում, նորից փողոցո՞վ է ուզում հարցերը լուծել»,- շեշտեց Ա. Աշոտյանը։

Նրա խոսքով, եթե վարչապետն աշխատեր այնքան, որքան խոսում է, ապա մեկ տարվա ընթացքում կկարողանար կատարել իր խոստումների գոնե մի մասը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ