27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա. ԱԱԾ /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական […]

Իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք ևս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնավարման մեկ տարվան: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ աշխատանքի համար, այս ընթացքում բոլոր այն մարդիկ, ում հետ աշխատել ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել», – ասաց վարչապետը` կոչ անելով ծափահարել: «Երեկ չէ առաջին օրը ես ասուլիսով հանդես եկա ու հրապարակեցի 100 փաստ նոր Հայաստանի մասին, ու ես […]

Պարոն Փաշինյան, ոչ մի պարագայում նույնիսկ չմտածեք բողոքող ժողովրդի դեմ հանել ձեր կողմնակիցներին. Դրա պատասխանատվությունը շատ ծանր է լինելու. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի մամուլի ասուլիսը շատ հարցեր առաջացրեց, որոնք պահանջում են կոնկրետ գնահատական և պատասխան։ Մի քանի գրառումներով կանդրադառնամ ասուլիսի ընթացքում հնչած վտանգավոր և խիստ հակասական հայտարարություններին, իսկ հետո կտամ ընդհանուր գնահատական Հայաստանի իշխանության մեկ տարվա աշխատանքներին։ Եվ այսպես. 1. Հայաստանի նորագույն պատմության ընթացքում Հայաստանի ոչ մի իշխանություն իր կողմնակիցներին […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է «մադրիդյան սկզբունքներից». Իրավունք

Նախօրեին կայացած Փաշինյանի ասուլիսում, իհարկե, մառազմատիկ, էկզոտիկ և այս կարգի տարաբնույթ այլ մտքերի պակաս չեղավ: Դրանց մի կեսին կարելի է վերաբերվել հումորով, մյուսներին՝ որոշակի մտահոգությամբ: Սակայն այդ ցանկում առանձնացան Արցախի հետ կապված մի շարք հայտարարություններ, որոնք լուրջ տագնապի տեղիք են տալիս: Այսպես, «Իմ քայլի» պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը […]

Վերելակները փոխելու համար պետք է վճարեն բնակիչները. Հայկ Մարության /տեսանյութ/

Նախ պետք է գույքագրել վերելակները, հասկանալ, թե ինչ պետք է արվի: Մենք առաջին օրվանից սկած ծրագիրը գրում ենք, որ վերելակները մեծ ծրագրով ամբողջությամբ փոխարինվեն:Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Երևանում երեկ տեղի ունեցած արտակարգ պատահարին՝ բարձրահարկ շենքերից մեկի վերելակը պոկվել, ընկել էր: Մարությանը նշել է, որ այդ հարցում […]

Վերջապես հաշտվիր, որ կան քո կարծիքը չկիսող մարդիկ ու այս մարդիկ քո ապաշնորհ քայլերի արդյունքում ավելանալու են. Շարմազանովը`Փաշինյանին

Պատմությունը հիշում է բազմաթիվ վայ գործիչների, որոնք, իշխանության գալով, ոչ թե բարեփոխում են արել ու միավորել հասարակությանը, այլ հակառակը՝ բաժանարար գծեր քաշել երկրի ներսում ու գործ անելու փոխարեն ռեպրեսիաներ արել: Այդպիսին էին բոլշևիկները Ռուսաստանում և նացիոնալ-սոցիալիստները կամ ֆաշիստները Գերմանիայում ու Իտալիայում: Դժբախտաբար, նույն ճանապարհով է շարժվում Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավարՓաշինյանը: Ընդամենը երեկ՝ մայիսի 9-ին, մեր […]

Նիկոլ Փաշինյանը`Մանվել Գրիգորյանի հետքերով

Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրում է. «Հիշեցի, թե ոնց էր գեներալ Մանվելը Էջմիածնում դուրս գալիս հեծանվային զբոսանքի՝ փակելով փողոցները ու ետևից ախռանային ֆռցնելով ջիպերով։ Ժողովուրդն էլ կատաղում էր, բայց բան չէր կարողանում ասել, քանի որ թագավորը ոնց կուզեր, տենց էլ կգնար։ Հիմա էլ Մանվելը էլ քաղաքի տիրակալը չի ու ոչ մեկ չի հիշում, որ հեծանվով ֆռֆռալը […]

Ռոբերտ Քոչարյանը զինվորի կարգավիճակով էր՝ ավտոմատը ձեռքին. Սերժ Սարգսյանը մանրամասներ է պատմում

Պետք է ուղիղ ասեմ, որ շատ երկար տարիների տարբեր ոչ բարեխիղճ հայտարարությունների, վերաբերմունքի առաջն առնենք: Արցախի Հանրային հեռուստատեսության հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Շուշիի ազատագրման մասին: «Միանշանակ պետք է ասենք, որ Շուշիի օպերացիայի հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: երկարատև քննարկումներից հետո որոշվեց, որ հարձակվելու ենք 4 ուղղություններով: Ուղղություններից մեկը […]

Եւս 500 մարդ կդառնա գործազուրկ. Ժամանակ

Հաստիքների կրճատման ալիքը հասել է հայկական ԱԷԿ: Ատոմակա­յանում կրճատում են հիմնականում թոշակի տարիքին մոտ աշխատա­կիցներին, ինչպես նաև պայմանագրային աշխատողներին: Այս պահին կրճատվածների թիվը 150 է, սակայն առաջիկայում սպասվում է կրճատումների ևս մեկ՝ ավելի հզոր ալիք, ինչի արդյունքում կկրճատվի 350 աշխատակից  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի