16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վերելակները փոխելու համար պետք է վճարեն բնակիչները. Հայկ Մարության /տեսանյութ/

Նախ պետք է գույքագրել վերելակները, հասկանալ, թե ինչ պետք է արվի: Մենք առաջին օրվանից սկած ծրագիրը գրում ենք, որ վերելակները մեծ ծրագրով ամբողջությամբ փոխարինվեն:Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Երևանում երեկ տեղի ունեցած արտակարգ պատահարին՝ բարձրահարկ շենքերից մեկի վերելակը պոկվել, ընկել էր:

Մարությանը նշել է, որ այդ հարցում իրենց հետ պետք է լինեն բնակիչները: Երբ ծրագիրը պատրաստ լինի, այն ներկայացվելու է կառավարությանը, քանի որ, քաղաքապետի խոսքերով, քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն միայնակ լուծելու հարցը, տասնյակ միլիոնավոր դոլարների անհրաժեշտություն կլինի:

Մարությանը նշել է, որ իրենց գործը լինելու է վերելակները փոխելը, իսկ բնակիչները տարիների ընթացքում պետք է վճարեն այդ գումարը:

Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի ծրագիրը գրելը տևի ամիսներ:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ