22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 16, 2019

Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցի՞ց փախնեմ: Ո՞վ են իրենք. Ռոբերտ Քոչարյան

Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնել: Իրենք ո՞ւր էին, պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, պետք է իրենցից փախնեմ: Ո՞վ են իրենք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատախազությանը: «Հայտարարություն կարելի՞ է անել»,-ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: […]

Ինչ ուզեմ, ասելու եմ, ու նստած լսելու ես. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին. շիկացած մթնոլորտ դատարանում

Ես համոզված եմ, որ իմ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է եղել և անձեռնմխելիության այն ձևակերպումը, որը տալիս է դատախազությունը շարքային կադասատրի աշխատողը չի տա: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նիստին ներկա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղից ընդհատեց Քոչարյանին՝ հայտարարելով, թե կոռեկտության կոչ է անում. «Կոչ եմ անում դատավարության մասնակիցներին…»: Քոչարյանը […]

Ռոբերտ Քոչարյանը պետական գաղտնիք է հրապարակում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը բավական շիկացած մթնոլորտում: Քիչ առաջ դատարանի որոշմամբ լրագրողները, քաղաքացիները, ինչպես նաև նիստին մասնակցող Արցախի նախագահներ Բակո Սահակյանն և Արկադի Ղուկասյանը դուրս եկան նիստերի դահլիճից, քանի որ Քոչարյանը նշեց, որ հայտարարություն է անելու, որը պետական գաղտնիք է պարունակում:    

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց: Նախագահներից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ գրավ են մուծելու: Դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան Ռոբերտ Քոչարյանի դատին, եթե համաձայնություն չլիներ այսօրվա ՀՀ ղեկավարի հետ

Ինչպես հայտնի է՝ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը ներկայացնելու համար դատարանի որոշմամբ ներկայացել են դատարան: Նախքան նրանց ժամանումը՝ այսօր հրավիրված ասուլիսում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը թեմայի առնչությամբ ասաց. «Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան, դատական պրոցեսին, եթե խոսակցություններ, համաձայնություններ չլինեին […]

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ունեն բարոյական իրավունք դատարան դիմելու. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ունեն պաշտոնական և բարոյական իրավունք՝ դիմելու համապատասխան մարմիններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր ներդրած լուման Արցախյան գոյապայքարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով երկու նախագահների կողմից Երեւանի ընդհանուր իրավասության […]

Արցախի նախագահները ողջագուրվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ ծափերի ներքո (Լուսանկարներ, տեսանյութ)

Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:   Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության երկու նախագահները դիմում էին ներկայացրել ՀՀ դատախազին՝ միջնորդելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Նրանք նաև երաշխավորական նամակ էին ներկայացրել դատարանին:   Ռոբերտ Քոչարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի