25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2019

Երևան-Մոսկվա օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում: Ինչպես հայտնում է ՌԵՆ ԹՎ-ին, օդանավի ղեկավարությունը նման որոշում է կայացրել, երբ ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Ավելի ուշ ՀՀ քաղաքացին մահացել է: Օդանավում եղել է 176 ուղևոր:  

Ժողովուրդը դաշտում քաղհան անի, տաքսի քշի, որ այդ փողերից ձեզ աշխատավարձ տա, թե՞ մարշրուտկա քշելուն զուգահեռ Ալիեւի հետ բանակցի

Երեւանի պետական համալսարանի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի լուծումը կառավարության խնդիրը չէ, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է եւ բոլորով պետք է լուծենք այդ խնդիրը։ Բայց հայ ժողովուրդը արդեն լուծել է այդ խնդիրը՝ այն պատգամելով ձեզ աշխարհի ամենաժողովրդավարական ընտրություններով։ Ուրիշ դեպքերում նեղանում եք, ասում եք՝ էդ ո՞նց ես խոսում ժողովրդի կառավարության […]

«Ես ու Նարեն կոչ ենք անում բոլորին պատվաստվել». Արսեն Թորոսյան /տեսանյութ/

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դստեր՝ Նարեի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Իմունիզացիայի համաշխարհային շաբաթի մասին՝ կոչ անելով քաղաքացիներին պատվաստվել՝ հնարավոր բոլոր վարակներից խուսափելու համար:                    

ՀՀԿ-ական իշխանությունը առաջին իսկ օրից հրաժարվեց օրենքով սահմանված կարգով լեգիտիմ ուժ կիրառելու իր հնարավորություններից

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան հանրագրում ամփոփել է Հայաստանի վերջին մեկ տարվա ներքաղաքական կյանքը։ «1. Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից հասնել Երևան: Գործող իշխանությունների կողմից ստեղծված լիարժեք ժողովրդավարության պայմաններում, մի քանի մարդկանց կողմից սկսված սովորական քայլարշավը վերածվեց հանրային բնականոն կյանքի խաթարման, շանտաժի, որոշ դեպքերում նաև հակաօրինական գործողությունների: […]

Հին անձնագրերի ժամկետը երկարաձգվեց

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգվելու է: ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019թ. […]

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին նախագծին

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծին: Ապրիլի 22-ի նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պարզաբանեց, թե ում է տրամադրվելու աջակցությունը: «Աջակցության տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած […]

Ղարաբաղի հարցը ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին

Ախպե՛ր, բա դու առավոտվանից իրիկուն Եվրոպական ամբիոններից քեզ հռչակել ես` որպես ժողովրդի ընտրյալ, բա էդ Ղարաբաղի հարցը ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին։ Նիկո՛լ,Ղարաբաղի հարցի, ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության ամբողջ պատասխանատվությունը քո վրա է ու ժողովուրդը դա քեզ լիազորել է։ Աղվան Պողոսյան  

Հայկ Մարությանն օրակարգից հանեց Բաղրամյան 26-ի անվանափոխության հարցը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստին օրակարգից հանեց նախագահի նստավայրի անվանափոխության հարցը: Բաղրամյան 26-ում գտնվող նախագահի նստավայրի անվանափոխության հարցը վերաբերում է ոչ միայն երևանցիներին, ուստի պետք է հանրային քննարկում տեղի ունենա, այսպես պատճառաբանեց Հայկ Մարությանը: Հիշեցնենք, Երևանի ավագանու նիստի օրակարգում նախագահի նստավայրի անվանափոխության հարցով առաջարկվում էր Բաղրամյան 26-ին «Հանրապետության տուն» անունը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի