23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2019

Իշխանության վերին օղակներում անկախ երևացող գործիչները չեն հանդուրժվում. Քաղաքագետը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

«Եկել եմ այն եզրակացության, որ սա իրոք շինծու գործ է: Իմ խորին համոզմամբ՝ այստեղ քաղաքական գործընթացներ են ընթանում, և սա ավելի շուտ քաղաքական գործ է, քան իրավական: Շատ տխուր է, որ, այսպես կոչված, հետհեղափոխական Հայաստանում մենք իրականում ունենք առաջին քաղաքական գործը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին Ազգային անվտանգության […]

Մնացականյանը Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին խայտառակ հայտարարություն արեց. Հայկ Մարտիրոսյան

«ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին խայտառակ հայտարարություն արեց՝ ասելով, թե պատրաստ ենք առանց նախապայմանների շփման Թուրքիայի հետ: Իսկ ինչո՞ւ առանց նախապայմանների: Բա արժանապատվությունն ո՞ւր մնաց: Դուք կարդո՞ւմ եք Թուրքիայի նախագահի Twitter-ը: Լավ, առաջ էինք անարժանապատիվ, հիմա՞ էլ: Կառավարությունից արժանապատիվ հայտարարություններ անում են ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը: ԱԳ նախարարին չեմ ուզում մեղադրել, որովհետև […]

Չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք՝ մեզ համար ընդունելի կլինի. ԲՀԿ-ն բոյկոտեց տնտեսական հանձնաժողովի նիստը

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ ներկայացնելուց առաջ  նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։   «Կձևավորենք աշխատանքային խումբ։ Նախնական կազմում մեր հանձնաժողովի անդամները կլինեն, եթե ցանկություն հայտնեն այլ հանձաժողովներից մասնակցելու, ևս կարող են ընդգրկվել։ Խմբում կլինեն ներկայացուցիչներ […]

Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ իր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Այս մասին Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:  

Facebook-ը կտուգանվի հինգ միլիարդ դոլարով

Facebook սոցիալական ցանցը կարող է տուգանվել ամերիկյան վերահսկող մարմինների կողմից այն սկանդալի պատճառով, որը կապված է Cambridge Analytica-ի հետ, տուգանքի չափը՝ 3-5 մլրդ դոլար, տեղեկացնում է The Straits Times-ը՝ հղում կատարելով Facebook-ի ներկայացուցչին։ «Մենք հույս ունենք, որ կորուստները կկազմեն 3-5 մլրդ դոլար»,- պարբերականը մեջբերում է ընկերության ներկայացուցչի խոսքերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ավելի վաղ Facebook […]

«Ձեզ համար Ցեղասպանության թեման քաղաքական է, ինձ համար՝ իմ ընտանիքի պատմություն»․ Արմեն Աշոտյան

Ձեզ համար Ցեղասպանության թեման քաղաքական է, ինձ համար՝ իմ ընտանիքի պատմությունը․ ԵԽԽՎ-ում կայացած կոնֆերանսի ժամանակ այսպես է պատասխանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Թուրքիայի պատվիրակության ղեկավարին, որը, ըստ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման, «ծանր էր տարել» իր՝ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները և ժխտողականությամբ էր հանդես եկել: «Մենք Հայոց ցեղասպանության թեման քննարկել ենք […]

Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը

Որքան հասկանում եմ՝ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է պետության ղեկավարի դիմումի հիման վրա [եթե այլ տեղեկություն կա, խնդրում եմ մեկնաբանությունում նշել]։ Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան Առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ՝ դա Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ […]

Կա՛մ Բաբկեն Թունյանը միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած ոլորտի օրենսդրությանը. Իվետա Տոնոյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Բաբկեն Թունյանի հայտարարությանը.   «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ ֆենոմենալ չիմացության դրսևորումներով՝ վաղուց արդեն օրինաչափ է դարձել, սակայն այն, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ […]

Որտե՞ղ են փայլուն հայ-ռուսական հարաբերությունները. Պաշտպանեք ձեր քաղաքացուն, չեք կարողանում, մի ասեք, որ փայլուն են.Մարուքյանը՝ իշխանություններին

«Մենք ունենք շատ փայլուն հարաբերություններ, փայլուն ա ուղղակի, չեք պատկերացնում՝ ինչքան ա փայլուն հայ-ռուսական հարաբերությունները, մեկ էլ պարզվում ա, որ վերջին մի քանի ամիսներում միայն հայ վարորդներին են կանգնեցնում Ռուսաստանում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով վարել մեքենաները: Ուրեմն՝ այդ հարցը համ կառավարությունն ա ասում՝ ընթացքում ա, արդեն լուծվում ա, հեսա կլուծվի, ոնց որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի