Մինչեւ գլխավոր դատախազին ռադ չանի, էս գործերին բացահայտում չի լինի. սեւազգեստ մայրերը՝ ԿԳ նախարարին /տեսանյութ/

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին այսօր՝ մարտի 14-ին, Կառավարության դիմաց մոտեցավ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են վերաբացված գործերը։ «Ես ժամանակին զբաղվել եմ այս գործերով, այն ժամանակ խախտումներ էի հայտնաբերել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Սեւազգեստ մայրերը նախարարին առաջարկեցին նախ գլխավոր դատախազին փոխել․ «Ուղղակի թոզ են փչում մեզ վրա, վարչապետին փոխանցեք, […]