12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2019

Եթե իրենց պատգամավորն ու նախարարը իրար հետ յոլա չեն գնում, դրանից մենք չենք ուրախանում. Էդմոն Մարուքյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Թորոսյանը գրել էր՝ «Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք […]

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին

Մի քանի ժամ է, ինչ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։ Ի տարբերություն երեկվա նիստի, այսօր Ռ. Քոչարյանը մասնակցում է։   Երեկ քննիչն ու դատախազությունը միջնորդության վերաբերյալ կարծիքներ էին հայտնել, այսօր պաշտպանները պետք է ներկայացնեին իրենց առարկությունները: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական […]

Արմեն Աշոտյանը՝ Արցախի բանակցություններին մասնակցելու հարցի մասին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկին Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցի մասին: Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում, երբ որ վերջնականացվեին հիմնարար 3 սզբունքների և կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին:   Զարգացումների նման մոտեցում համաձայնեցված է եղել նաև […]

Ցուցարարներին հրավիրեցին կառավարություն՝ վարչապետի օգնականի հետ հանդիպման

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի ոլորտների ներկայացուցիչներին գործադիրի նիստից հետո հրավիրեցին կառավարություն։ Նրանց ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Լրագրողների հետ զրույցում Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանն ու գրավատան հիմնադիր տնօրեն Մհեր Գևորգյանը նշեցին, որ իրենց առաջարկն է՝ չբարձրանա պետական տուրքը, կամ էլ խելամիտ լինի փոփոխությունը, բայց […]

ԾԻԳ-ը փակում ենք, տեղը ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ. սա լուրջ չի. Փաշինյանը բարկացավ ու հանեց հարցն օրակարգից

Կառավարության այսօրվա՝ մարտի 14-ի նիստում թեժ քննարկում ծավալվեց կապված գյուղատնտեսության ոլորտում ԾԻԳ-երից մեկը լուծարելու նրա լիազորությունների մի մասը ապահովելու համար նոր կառույց՝ ՓԲԸ ստեղծելու շուրջ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանի նշեց, որ Գյուղնախարարության նախագծով առաջարկվում է Գյուղնախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելուց հետո նրա գործառույթների մի մասը […]

Մեր ունեցած տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունենք ֆինանսական ոլորտում մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդրի հետ

Երեկ` 13.03.2019թ․ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնության առաջ քաշած խնդիրները, դրանք ծնող պատճառները, տեղի է ունեցել իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։ Մեր ունեցած տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունենք ֆինանսական ոլորտում մի […]

Մարդու երեսին թքելն արժե 50 հազար դրամ, ուզում եմ բոլորի առջև այդ գումարը մուծեմ ու թքեմ իր երեսին. Սրճարանի սեփականատեր

Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները շարունակում են իրենց բողոքը սրճարանների ապամոնտաժման դեմ: Երևան վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ սրճարանների տարածքը զբոսայգի է, ճիշտ է, կարող են խոսել բոլոր տնտեսվարողների հետ, բայց կա հստակ մեկ բան՝ տարածքը դառնալու է զբոսայգի։ «Այստեղ բոլորը գերշահույթ հետապնդող կազմակերպություններ են, մենք այլևս երբեք չենք թողնելու Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում […]

Նարեկ Բաբայանը ներկայացրեց, թե ինչ է սպասվում Մոնթե Մելքոնյան վարժարանին

ՊԵԿ-ի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց եւ առողջարան. կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կա 9 երկհարկանի քոթեջ՝ առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, իսկ վերեւի հարկում՝  երք ննջասենյակ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, նշելով, որ դրանք եւս փակի տակ են: «Կա […]

16 ցուցարար բերվել է ոստիկանություն․սրճարանների աշխատողները շարունակում են փակած պահել Թումանյան փողոցը

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 16 քաղաքացի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:   Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները մասամբ փակել են Թումանյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկը: Ոստիկանները փորձում են հեռացնել նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված