11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2019

Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը՝ մտածելով, որ սոցիալական խնդիր ենք լուծում. Փաշինյան

Սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «Ինչի՞ մասին է սպառողների իրավունքը։ Ես դա պատկերացնում եմ այսպես՝ երբ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լ բենզին, իրականում այդ գնված բենզինը […]

Որեւէ ստվերային պայմանավորվածություն չի եղել. Հակոբ Կարապետյանը՝ Օպերայի հարակից տարածքում հանգստության մասին /տեսանյութ/

Որեւէ ստվերային պայմանավորվածություն Երեւանի քաղաքապետարանի հետ չի եղել։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Օպերայի տարածքում նկատվող հանգստությունը երեկվա լարված իրավիճակից հետո։ Հարցին՝ սպասում էր, որ այսօր ընդվզում չի լինի Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների կողմից, Հակոբ Կարապետյանը նշեց, որ […]

Հինգ հարց կառավարությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Խմբակցության հարցապնդման մեջ առանձնացված են հետևյալ կետերը.   – ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված – որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները – ի՞նչ սկզբունքով […]

Ազատության հրապարակը սալիկապատելու գաղափար կա

Կա գաղափար ամբողջ Օպերայի և Ազատության հրապարակի հարակից շրջանում իրականացնել աշխատանքներ՝ գեղարվեստական ձևավորմամբ, դա վերաբերում է նաև Օպերայի շենքին: Կա նաև բուն հրապարակի տարածքը սալիկապատելու գաղափար: Այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ինչու միանգամից բոլոր սրճարանները չեն ապամոնտաժվում, խոսնակն ասաց. «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև բիզնեսի վերակազմավորումը, ողջամիտ ժամկետներ […]

Երբ կարգախոսները հանում ենք, տեսնում ենք, որ այս իշխանությունը խոսելու այլ թեմա չունի. քաղաքագետ

Կարևոր է հասկանալ, թե Օպերայի տարածքում այսօր ինչ է կատարվել: Այն, որ ժամանակին պետք էր թույլ չտալ նման վայրերում սրճարաններ կառուցելը, հասկանալի է: Հասկանալի է նաև, որ դրանք պետք է քանդվեն: Նաև պարզ է, որ կա գործազրկության խնդիր և մարդկանց պետք է այլընտրանքի համար պայմաններ ստեղծել ու նոր նման քայլերի գնալ: Գործազրկությունն ու ապագայի հանդեպ […]

Շեֆ, չհավատաս. Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ

2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։ Պաշտոնապես այդ հայեցակարգը արժանացել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Այս լուրը գրեթե ուշադրություն չարժանացավ եւ […]

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում մառախուղ է,

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում մառախուղ է,  տեսանելիությունը՝ 10 մետր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վայքի,  Սիսիանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում մառախուղ է,  տեսանելիությունը՝ 10 մետր: Տավուշի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50  […]

Վերափոխվում է ընտանեկան նպաստների գործող համակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր: Ներկայացնելով արդեն իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է աղքատության հաղթահարումը, որի առաջնային […]

«Վերեւից» խնդիր է դրված՝ կամ հրաժարական, կամ «հավարատարմության երդում». Փաստ

Թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» և վերահսկո­ղություն սահմանել հատկապես ֆինան­սական հարցերում: Թերթի տեղեկու­թյուններով՝ մարզպետներն այս հարցում հստակ ուղղորդում ունեն «վերին» իշխանություններից. նրանց վրա «պլան» է դրված, որ մինչև կառավարության գոր­ծունեության մեկ տարվա հաշվետվու­թյունը, համայնքների բոլոր «ըմբոստ» ղեկավարների առումով այնպիսի միջոց­ներ ձեռնարկեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի