05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2019

Տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը

Երևանում այսօր տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը։ Արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը, թատրոնի դերասանները։ Իր ելույթում թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշեց. «Մի պարկուճ կա, որի մեջ կա Սոս Սարգսյանից մի մասունք։ Այս խորհուրդը, միտքը կամփոփենք հիմքի մեջ»։  Նա միաժամանակ հավելեց, […]

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց

Մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գեւորգ Գրիգորյանը, խորհրդի փաստաբան Պավել Փոլադյանը եւ Ծնող և «Լույս» տեղեկատվական վերկուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:   ԹԵՄԱ՝   բժիշկներն ահազանգում են . ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը գարդասիլի պատվաստման գաղտնի հրաման է տվել. գարդասիլի պատվաստումը ազգային անվտանգության խնդիր:  

Էնտեղ 50 հատ պարազիտ կա, մեկին հանձնարարեք, թող զբաղվեն քաղաքացու հարցերով. Բնակիչը՝ Հայկ Մարությանին

Համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Երեւանի քաղաքապետարանը փորձել է պարզել, թե որքանով են բնակիչներն ուշադիր քաղաքի մաքրությանը: Այս առնչությամբ ԵՐեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. ««Մեր տեղեկատվության վարչության աշխատակիցները սոցիալական էքսպերիմենտի նման բան են արել՝ Հյուսիսայինում աղբաման են դրել ու երկու ժամ նկարել՝ ֆիքսելու, թե կողքը ընկած աղբը քանի հոգի են […]

Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չենք հարգում, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ  Ն. Փաշինյանը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի […]

Ոտքի վրա փոխեց պլանները. Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի մասին

Այսօր՝ մարտի 23–ին, Համազգային թատրոնի նոր կառուցվող շենքի տարածք էին գնացել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու աղջիկները։ Նշենք, որ Փաշինյանն այնտեղ էր գնացել՝ թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու, բայց տեսնելով միջավայրի աղբը՝ բարկացել էր ու սկսել մաքրման աշխատանքներ իրականացնել, և վրդովված ասաց, որ չէր կարելի նման միջոցառում իրականացնել այդ աղբոտ միջավայրում։ Լրագրողների հարցին՝ […]

Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգեւատրե՞ն. ապրիլյան պատերազմի մասնակցի մայրը՝ քաղաքապետին

Իմ որդին ապրիլյանի մասնակից է եւ իմ խնդրածը հանրակացարանի մի սենյակ է, ինչո՞ւ հարցը չեն դնում Երեւանի ավագանու նիստի: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի ժամանակ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ասաց ապրիլյան պատերազմի մասնակցի մայրը: Նա նշեց, որ արդեն մեկ տարի այդ հարցը ձգձում են, որ ժամանակին իրենից սենյակ հատկացնելու համար փող են պահանջել, […]

Աղբը չի կարելի հանդուրժել. սա մեր երկրին, մեր ժողովրդին հարիր չէ. վարչապետ

Արսեն Թորոսյանը, որ այդքան ասում է՝ ծխելն արգելեք, հիմա նայում է ու ասում՝ «ա՜յ ըտենց, հավաքի», համապետական շաբաթօրյակի ընթացքում գետնից ծխախոտի մնացորդներ հավաքելով՝ կատակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ծխախոտի գինը արդեն բարձրանալու է, տեմպի մասին է խոսքը։ Ես ասում եմ, որ հնարավորինս աստիճանական անենք, որ բալանսավորված լինի», – ասաց ՀՀ վարչապետը։ Նշենք, որ նրա հետ […]

ԱԺ-ում հնչած մտահոգությունների հետ կապված Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն այսօր ԱԺ-ում հնչեցված մտահոգությունների հետ կապված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.   «Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի