24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2019

Քծնողներն այնքան գեղջուկներին չեն գցում իրենց ցանցը, որքան իշխանավորներին

Մարդահաճները սովոր են հիմնականում գովել չարերին, քան բարիներին, քանզի գիտեն, որ պետք է ավելի շատ վախենալ չարերից, քան բարիներից (Պողոս Պատրիարք): Շատ նենգավորներ շողոքորթ քաղցրությամբ սիրելի են դառնում, իսկ մարդասեր և շատ առաքինի մարդիկ իրենց անաչառ և խիստ վարքով ատելի են լինում, իբրև դաժանաբարո և անպիտան (Պողոս Պատրիարք): Քծնողներն այնքան գեղջուկներին չեն գցում իրենց ցանցը, […]

Սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի հանրապետական կուսակցությանը. Աննա Օհանյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի ընկերներ ու գործընկերներ Ոչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է նորմալ իրականացնել աշխատանքային պարտականություններս։ Ուստի, խնդրում եմ ընդունել ի գիտություն․ Նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս […]

Միհրան Պողոսյանը հրավիրվել է հարցաքննության

ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով:   «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Պողոսյանը նախկին հրավերից հետո չէր ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ «Միհրան Պողոսյանն առաջարկել էր […]

Պետք է հասկանալ, թե ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում:   […]

Ով է «քցում» Ազգային ժողովի մաքրուհիներին

ԱԺ-ի մաքրուհիների իրավունքների պաշտպանությամբ պարտավոր է զբաղվել ԱԺ աշխատակազմը: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ  աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ  Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ի՝ թվով 60 մաքրուհիներ այսօր խորհրդարանում բողոքի ակցիա են իրականացրել եւ հայտարարել են գործադուլի մասին: Խնդիրը վերջիններիս աշխատավարձերի իջեցումն է: Նրանց առաջարկել են աշխատել ամսեկան 40 հազար դրամով: Արսեն Բաբայանի փոխանցմամբ, ԱԺ աշխատակազմի […]

Ութ ամիս խաբում են: Իրանց նման ճանապարհ փակենք, ծաղկեպսակ դնենք. նախկին սպաների վրդովմունքը /տեսանյութ/

Թոշակի անցած նախկին սպաները կրկին բողոքի ակցիա էին անում, այս անգամ՝ Արդարադատության նախարարության շենքի մոտ: Նրանց պահանջը նույնն է՝ ստանալ բնակարան։ Հիշցնենք, որ ըստ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի կառավարության որոշման, Պաշտպանության նախարարությունը 2018 թվականին նախկին սպաների 1141 ընտանիքի պետք է հատկացնի 5 մլն 705 հազարական դրամ: Սպաների խոսքով՝ այդ գումարով հնարավոր չէ որևէ բնակարան ձեռք […]

«Հները» իրենց հին հաշիվներով դարձան այսօրվա հերոսներն ու դիսկուրս թելադրողները, իսկ «հեղափոխականները» ասելիք չունեն

Իշխանափոխության ժամանակ հիմնական կարգախոսը «Նոր Հայաստանն» էր․ ենթադրվում էր, որ կերտվում է «Նոր Հայաստան» և «Հին Հայաստանն» իր կլանային պայքարով, անարդարություններով, ընտրակեղծիքներով, իշխանական լծակները հարստացման համար օգտագործումով մնում է ետևում։ Այսինքն «Նոր Հայաստան»- Նոր Հարաբերություններ։ «Նոր Հայաստանը» կոնկրետ բովանդակությամբ չէր լցվել, այն ընդամենը հնի մերժումն էր և ենթադրվում էր, որ ժամանակի ընթացքում բովանդակությամբ կլցվի։ Պատահական […]

Պարզվում է, կրթության նախարարը, ոչ միայն հայ գրականություն չգիտի, այլ նաև պատմություն

Պարզվում է, կրթության նախարարը, ոչ միայն հայ գրականություն չգիտի, այլ նաև պատմություն..հասարակ հայոց պատմություն, երբ ՀՀ նորանկախ պատմության մեջ նա ոչ մի կարևոր իրադարձություն չի հիշում, բացի ապրիլյան իշխանափոխության օրերից: Երբ չգիտես պատմություն, թե ինչ համար է հունվարի 28-ը նշվում Հայոց բանակի օր, երբ չգիտես, թե ինչի համար է նշվում մայիսի 9-ի հաղթանակի տոնը, մայիսի […]

Մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը. Արսեն Բաբայանը՝ ԱԺ մաքրուհիների մասին

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ի մաքրուհիների հետ կապված խնդրի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի մեր ղեկավարման ժամանակ կնքված պայմանագրի համաձայն Կատարող ընկերության վրա դրվել է պարտավորություն, որ վերջինս պետք է ԱԺ մաքրուհիներին (60 հոգի) ընդունի աշխատանքի նույն պայմաններով և վճարի առնվազն 105․000 ՀՀ դրամ աշխատավարձ:   Նշված 105.000 ՀՀ դրամ աշխատավարձը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի