22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով է «քցում» Ազգային ժողովի մաքրուհիներին

ԱԺ-ի մաքրուհիների իրավունքների պաշտպանությամբ պարտավոր է զբաղվել ԱԺ աշխատակազմը: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ  աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ  Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի՝ թվով 60 մաքրուհիներ այսօր խորհրդարանում բողոքի ակցիա են իրականացրել եւ հայտարարել են գործադուլի մասին: Խնդիրը վերջիններիս աշխատավարձերի իջեցումն է: Նրանց առաջարկել են աշխատել ամսեկան 40 հազար դրամով:

Արսեն Բաբայանի փոխանցմամբ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարությունը միջոցները խնայելու նպատակով հայտարարվել է մրցույթ մաքրության ծառայությունների մատուցման համար: Մրցույթում հաղթել է Քլիներս ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է   համապատասխան պայմանագիր: Որպես պարտադիր պայման,   ընկերությունը պետք է ԱԺ-ի՝ թվով 60 մաքրուհիներին ընդուներ աշխատանքի նույն պայմաններով և վճարեր առնվազն 105․000 ՀՀ դրամ աշխատավարձ: Մինչեւ պայմանագրի ուժի մեջ մտնելը նշված 60 աշխատողները  ԱԺ  աշխատակազմի մաս են կազմել, պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից, վերջիններս պետք է դառնային տվյալ ընլերության աշխատողներ:

« Հունվարի 1-ից դա պետք է լիներ, չգիտեմ այս պահին իրենք ինչ են արել, բայց գաղափարը հետեւյալն էր . երբ պայմանագիրն ուժի մեջ է մտնում, ընկերությունը առնվազն երկու պարտադիր կատարման ենթակա պարտավորություն է ստանձնում աշխատողների մասով, այն է՝ պայմանագրի գործողության  ողջ ժամկետում մաքրությունը պետք է իրականացվեր ԱԺ-ի աշխատողների՝ տվյալ 60 հոգու միջոցով եւ մեկ դրույքաչափը  պետք է սահմանվեր 105 հազար դրամ, որը 20 տոկոսով ավելին է, քան այն աշխատավարձը, որը մաքրուհիները ստանում էին նախկինում՝ ԱԺ աշխատակազմում եղած ժամանակ: Այս 20 տոկոսը սոցփաթեթի հատուցումն է՝  աշխատավարձի տեսքով ,  որը շատ ավելին է, քան սոցփաթեթով նախատեսված գումարը: Մենք պայմանագրի արդյունքում 10 միլիոն դրամի խնայողություն ենք արել»,-Henaran.am-ին ասաց Արսեն Բաբայանը՝ շեշտելով, որ փաստորեն, իրենք ոչ միայն միջոցներ են խնայել, այլեւ  բարելավել են մաքրուհիների սոցիալական վիճակը:

Նրա խոսքով, եթե մաքրուհիներին տվյալ կազմակերպությունն ասել է, որ պետք է վճարի 40 հազար դրամ աշխատավարձ, ապա դա պայմանագրի պարտադիր կետերի խախտում է:

«Իրավիճակի լուծումը բացառապես կախված է ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարությունից, որը պետք է պաշտպանի իր նախկին աշխատողների շահերը: Տեսնելով, որ կա պայմանագրի խախտում, ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը պետք է հետեւանքներ կիրառի՝ կամ լուծի պայմանագիրը կամ պարտավորեցնի առաջնորդվել պայմանագրի պայմաններով»-շեշտեց Արսեն Բաբայանը:

Նրա խոսքեվ, առնվազն չի կարելի պարտադրել աշխատողներին կնքել կես դրույքով պայմանագիր, որովհետեւ  պայմանագիրը երկու կողմերի կամարտահայտությամբ է կնքվում եւ եթե կողմերից մեկը՝ տվյալ դեպքում մաքրուհին  համաձայն չէ տվյալ պայմանով կնքել կազմակերպության հետ պայմանագիրը, ապա վերջինս պարտավոր է դա անել հենց այն պայմաններով, որոնք նշված են ԱԺ աշխատակազմի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրում: «Այս առումով, իհարկե, այս անձանց պաշտպանությունն իր վրա պետք է վերցնի ԱԺ աշխատակազմը»,-ընդգծեց Բաբայանը:

Նշենք, որ պայմանագիրը կնքվել Քլիներս ՍՊԸ-ի հետ եւ գործում է 2019 թ-ի հունվարի առաջին աշխատանքային օրվանից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ