22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աղբը չի կարելի հանդուրժել. սա մեր երկրին, մեր ժողովրդին հարիր չէ. վարչապետ

Արսեն Թորոսյանը, որ այդքան ասում է՝ ծխելն արգելեք, հիմա նայում է ու ասում՝ «ա՜յ ըտենց, հավաքի», համապետական շաբաթօրյակի ընթացքում գետնից ծխախոտի մնացորդներ հավաքելով՝ կատակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ծխախոտի գինը արդեն բարձրանալու է, տեմպի մասին է խոսքը։ Ես ասում եմ, որ հնարավորինս աստիճանական անենք, որ բալանսավորված լինի», – ասաց ՀՀ վարչապետը։

Նշենք, որ նրա հետ միասին համապետական շաբաթօրյակին մասնակցում է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Լրագրողների դիտարկմանը, որ նախկին իշխանություններին երբեք չեն տեսել շաբաթօրյակ անելիս, Նիկոլ Փաշինյանը կատակով պատասխանեց՝ նրանք թաքուն են շաբաթօրյակ արել, քանի որ շատ համեստ են եղել։

«Սա նորություն չէ։ Ես այսպիսի բան արել եմ Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում։ Աղբը չի կարելի հանդուրժել։ Սա մեր երկրին, մեր ժողովրդին հարիր չէ։ Ես չեմ կարող ինչ-որ բան անել, սկզբից աղբն են մաքրում, հետո հանդիսությունները կսկսվեն», – ասաց գործադիրի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ոչ մի իշխանություն միայնակ ոչինչ, այդ թվում՝ շաբաթօրյակ, անել չի կարող, այստեղ շատ մեծ է նաև քաղաքացու դերը, շրջապատը մաքուր պահելու նրա ձգտումը։

«Սա սեփական ինքնագնահատականի հարց է, ինքնասիրության հարց է։ Եկեք գնանք պիկնիկների վայրեր։ Մարդիկ կարող են այդտեղ հաց ուտել, աղբը լցնեն նույն տեղը, թողնեն, գնան։ Տուգանքներով հարց չի լուծվի, մաքրելով պետք է լուծվի։ Հեղափոխությունը վարչապետի փոփոխությունը չէ, քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն է։ Եթե քաղաքացու իքննազգացողութունը չի փոխվել, իմ այնտեղ գտնվելը զրո է», – ասաց նա։

Հարցին՝ իր կարծիքով Երևանը մաքո՞ւր է, վարչապետը պատասխանե՝ ոչ այն չափով, ինչ չափով պետք է լիներ։

 

«Ես անցած օրը գնացել էի Ռանչպար գյուղ, ամբողջ ճանապարհի երկայնքով աղբ էր։ Առաջինը պետք է չաղտոտել, չթափել», – ասաց վարչապետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ