22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չենք հարգում, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ  Ն. Փաշինյանը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

 

«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չենք հարգում, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պահանջի խնդիր չէ, ինքնազգացողության խնդիր է, հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն: «Եթե քաղաքացու ինքնազգացողությունը չի փոխվել իմ այնտեղ գտնվելը զրո իմաստ ունի: Դարպասի հետեւը ծխուկների շերտ է, բոլորին տուգանե՞նք՝ ի՞նչ անենք։ Հիմա այնպես չլինի, որ քաղաքացիներին դատափետում ենք, բայց այսպես տխուր է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրեր առաջ է եղել Ռանչպար գյուղում: «Պատուհանից ուր նայում եմ՝ աղբ է, մի տեղ կուտակված չի, ամբողջ ճանապարհի եզրին աղբ է։ Առաջինը ծխել չգցելն է, չթափելը, դեռ պետք է այսքանը կարողանանք անել։ Տեսնելով աղբը՝ պետք է կողքով չանցնենք»,- ասաց նա։ 

Երբ թատրոնի նոր շենքի շրջակայքը հավաքվեց՝ վարչապետը մասնակցեց հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ