20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Բանը հասել է նրան, որ բաց տեքստով մեզ կոչ են անում հրաժարվել կարծրատիպերից․ Շարմազանով

Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը: Ֆեյսբուքյան գրառման մեջ այս մասին գրել է Էդուարդ Շարմազանովը։ «Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց: Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք […]

Թույլ, անսկզբունքային, պոպուլիստ և ապաքաղաքական իշխանության հետևանքով առաջանում է անորոշության և անկառավարելիության հանրային զգացողություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,  Թույլ, անսկզբունքային, պոպուլիստ և ապաքաղաքական իշխանության հետևանքով առաջանում է անորոշության և անկառավարելիության հանրային զգացողություն, որը հանգեցնում է ուժեղ ձեռքի և կարգ ու կանոն հաստատելու հանրային պահանջին: Սա մարդության պատմության օրինաչափությունն է: Հետաքրքիր կլինի հետևել և տեսնել, թե այդ օրինաչափությունները մեզ մոտ աշխատում են, թե ոչ:

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Վայքի, Ապարանի, Ախուրյանի, Թալինի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարանի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման […]

Սպանություն Կարագանդայում. հարուցվել է քրեական գործ ազգամիջյան թշնամանք հրահրելու հարցով

Կարագանդայի շրջանի դատախազությունը հաղորդել է ազգամիջյան թշնամանք հրահրելու հարցով քրեական գործ հարուցելու մասին, հաղորդում է Sputnik-Ղազախստան-ը: «Կասկածյալը սոցցանցերում որոշակի ազգության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կոչ էր անում ռեստորանում ամանորի գիշերը աղմկահարույց սպանությունից հետո »,-նշում է գործակալությունը: Այսօր երիտասարդի սպանության հետ կապված հարյուրավոր ղազախներ բողոքի ցույց են անցկացրել: Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Կարագանդայում «Դրեւնի Րիմ» ռեստորանի մոտակայքում տեղի […]

Քրիստոսը իմ լույսն է, խաղաղությունը և ներշնչումը

«Հիմա իմ միակ մխիթարությունն Ավետարանն է: Ես այն կարդում եմ ամեն օր, ամեն ժամ: Քրիստոսը իմ լույսն է, խաղաղությունը և ներշնչումը»: Տարաս Գրիգորևիչ ՇԵՎՉԵՆԿՈ – (1814-1861), ուկրաինացի բանաստեղծ և նկարիչ: Ուկրաինական նոր գրականության հիմնադիրը: Նրա ստեղծագործություններում ուկրաիներենն առաջին անգամ երևացել է իր ողջ հարստությամբ, գեղեցկությամբ ու ճկունությամբ: Նրա վրձնի հայտնի կտավը «Անառակ որդու առակն» է:

Ամեն գիշեր, նախքան քնելը, պետք է քննես քո խիղճը

Ամեն գիշեր, նախքան քնելը, պետք է քննես քո խիղճը – որովհետև չգիտես, առավոտյան ո՞ղջ կլինես։ Այն ինչ, քեզ վրդովում է կամ սխալ ես գործել, պետք է վերականգնել։ Օրինակ՝ 1․ Եթե մի բան ես գողացել, աշխատիր վերադարձնել։ 2․ Եթե մեկին վիրավորել ես, փորձիր հաշտվել այդ մարդու հետ, անմիջապես արա այդ։ Եթե չես կարող հենց այնպես հաշտվել, […]

Ի գործ. Գևորգ Պետրոսյանը հորդորում է

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ 7-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման կապակցությամբ ու կոչ արել որակը վեր դասել անձնական ու խմբային շահերից։ Ներկայացնում ենք Գևորգ Պետրոսյանի գրառումն ամբողջությամբ։ «Սիրելի հայրենակիցներ, երեկ ձևավորվեց ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը… Շնորհավորում եմ բոլոր պատգամավորներին… Մաղթում եմ, որ ժողովրդի մանդատը ստացած բոլոր պատգամավորներս անխտիր լիովին գիտակցենք ու […]

Քո կարիքն ունեմ` այստեղ և հիմա, այսօր և միշտ, միայնակ և ամբոխի առաջ. Արմեն Աշոտյան

Աժ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը Հիսուս Քրիստոսի ծննդյան ու Աստվածահայտնության տոնին ընդառաջ գրել է․ «Օրհնյալ Տեր Ուզում եմ իմանաս, որ շնորհակալ եմ քեզ, որ կողքս ես իմ ծանր օրերին։ Որ սիրում եմ քեզ, այնպիսին, ինչպիսին որ կամ, չկորցնելով ավելի լավը դառնալ հույսը։ Որ ուրախության մեջ փորձում եմ չմոռանալ քեզ, իսկ տխրության մեջ` միայն քեզ եմ հիշում։ […]

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հունվարի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, տեղ- տեղ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +3+5: Օդի ջերմաստիճանը Հայաստանի մարզերում եւ Արցախում. Շիրակում՝ գիշերը՝ -6-11 ցերեկը՝ -3+2, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-11 ցերեկը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի