20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Ողբերգական վթար Լոռու մարզում

որ ժամը 01:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» կոչվող ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Rover 600» մակնիշի (վարորդը՝ Դ. […]

2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը աճել է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։ Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը – 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար […]

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Հունվարի 2-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: […]

Ո՞վ է մտցրել ամանորյա արձակուրդների սովորույթը

Մինչեւ 1492 թվականը Ռուսաստանում Նոր տարին, ինչպես հին հռոմեացիների մոտ, մարտի 1-ին էր գալիս։ Հետո այն տեղափոխեցին սեպտեմբեր՝ դա հարմար էր ու տրամաբանական, դու աշխատել ես, բերք հավաքել, տոնելու բան կա եւ կարեւորը՝ տոնելու համար մթերք կա։ Բայց ռուս թագավոր Պետրոս Առաջինը հրաման արձակեց Նոր տարին տոնել հունվարի 1-ին։ Այդ հրամանը բոլորին փոխանցվեց, որ ոչ […]

Այրվող տակառներ՝ փողոցում․ ամանորյա ավանդույթները Շոտլանդիայում

Ամանորի գիշերը Շոտլանդիայի փողոցներում պետք է շատ զգույշ լինել, քանի որ սա տարվա մեջ միակ գիշերն է, երբ փողոցներով այրվող տակառներ են գլորում՝ սա խորհրդանշում է անցնող տարին։ Իսկ շոտլանդական Սթոունհեվեն քաղաքում Նոր տարվա գիշերը մարդիկ փողոցներում քայլում են՝ հսկայական այրվող գնդերը գլխավերեւում պտտելով՝ այն խորհրդանշում է արեւը, որը կմաքրի գալիք տարին։ Եվս մեկ հետաքրքիր […]

Ինչու ենք միմյանց խայթում

Դատապարտելը հիվանդություն է: «Հիվանդանոցում բոլոր մարդիկ հիվանդ են, բայց ոչ ոք չի մեղադրում հարևանին, թե դու հիվանդ ես, որովհետև մարդը տեսնում է, որ ինքն էլ է հիվանդ: Իսկ մենք, թեև ամեն դեպքում հոգով հիվանդ ենք, միմյանց խայթում ենք: Դա նույնն է, թե ինչ-որ մեկի աչքը ցավում է, իսկ նա սկսում է դատել նրան, ում թոքերն […]

Իմանաս ժամանակը` երբ խոսես

Լեզվի զսպվածությունը մարդու իմաստություն է նշանակում:  Իմաստությունը նրանում չէ, որ որպեսզի խոսես, այլ իմանաս ժամանակը` երբ խոսես: Գիտությամբդ մի պարծեցիր, քանզի ոչ ոք ոչինչ չգիտի:  Հույս մի դիր քո զորության վրա և ԱՍՏԾՈ զորությունը զորավիգ կլինի քեզ: Հայր Եսայի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի