23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ […]

Ով որ խոնարհվի Աստված նրան կբարձրացնի

Ով որ խոնարհվի Աստված նրան կբարձրացնի: Բայց մինչև այդ բարձրանալը մարդը պիտի համբերության սխրանքը կատարի ու հոգսերին դիմանա: Պետրոս առաքյալը գիտեր որ դժվար է, դրա համար էլ գրում է Ձեր բոլոր հոգսերը Աստծու վրա գցեցէ՛ք, որովհետև նա է, որ հոգում է ձեր մասին (Ա.Պտ 5:6,7): Արմեն Հարեյան

Սպասվում է ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում` Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարագանդայի դեպքերին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել. ԱԳՆ

Կարագանդայի դեպքին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Այս ամսին ասվում է նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունում, որը տարածել է ԱԳՆ լրատվական ծառայությունը։ «Բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Հասկանում ենք, որ երբ արվել […]

Չեմ ուզում որեւէ մեկի Սուրբ Ծննդյան տոները հարամել, բայց… Նաիրա Զոհրաբյան

Ղազախստանի Կարագանդա քաղաքում մեր հայրենակիցների անվտանգությունը այլեւս լուրջ խնդիր է դառնում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ղազախստանի Կարագանդա քաղաքում մեր հայրենակիցների անվտանգությունը այլեւս լուրջ խնդիր է դառնում։ Ադրբեջանցիները, իրենց բնորոշ ռամիլսաֆարովությամբ, ներանձնային վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգությունը օգտագործելով, Կարագանդայում հակահայ հսկայական շարժում են սկեսել։ Եւ, կրկնում եմ, այնտեղ ապրող մեր […]

Համացանցում հայտնվել են ապացույցներ, որ միջադեպի օրը սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց, սակայն, հետագայում փոխարինել են հայերով

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ղազախստանում պետական մակարդակով հրահրվում են հակահայկական տրամադրություններ։ Համացանցում հայտնվել են ապացույցներ, որ միջադեպի օրը սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց, սակայն, հետագայում փոխարինել են հայերով։ Ներկայում Կարագանդայում ընթանում են հակահայկական ցույցեր և վտանգված է տեղի հայ համայնքի անվտանգությունը։   ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը կոչ եմ անում անհապաղ միջամտել […]

Կոչ ենք անում ԱԳՆ հրավիրել Ղազախստանի դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ «Ղազախստանի Կարագանդա քաղաքում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքից հետո իրավիճակը գնալով անվերհասկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։ Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ […]

Սահմանին գազի սակագնի բարձրացման հարցում առաջարկում եմ վերացնել քաղաքական բաղադրիչը. փորձագետ

Էներգետիկայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանն անդրադառնում է  Ռուսաստանից ձեռք բերվող գազի նոր սակագնին, սպառողական զամբյուղի վրա դրա հնարավոր ազդեցությանն ու էներգետիկ այլ  խնդիրների: Նշենք, որ 2018-ի ավարտին «Գազպրոմի» և «Գազպրոմ Արմենիայի» միջև  համաձայնագիր է ստորագրվել,  համաձայն որի՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 2019 թվականի հունվարի 1֊-ից կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար։  Գազի այլևս չգործող […]

Բանը հասել է նրան, որ բաց տեքստով մեզ կոչ են անում հրաժարվել կարծրատիպերից․ Շարմազանով

Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը: Ֆեյսբուքյան գրառման մեջ այս մասին գրել է Էդուարդ Շարմազանովը։ «Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց: Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված