05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2018

Իմ կյանքը միահյուսվում է Հիսուսի կյանքի հետ. մեծերը` Աստծո մասին

«Ավետարաններում պատմվում է այն մասին, թե ինչպես Քրիստոսը, ում կյանքը կատարյալ էր և առանց մեղքի, մեր փոխարեն խաչի մահ ընդունեց՝ մեզ ազատելով մեր մեղքերի հետևանքներից: Քրիստոս Փրկչին ընդունել նշանակում է հավատալ ավետարանական իրադարձություններին և հաղորդակցության մեջ մտնել Աստծո հետ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Եվ այդ դեպքում իմ և քո կատարած մեղքերն այլևս չեն կարող կանգնել մեր […]

Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին նածագիծը, որը կառավարություն էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Աշոտյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին […]

Դավիթ Տոնոյանը՝ չորս զինծառայողի մահվան ելքով ավտովթարի պատճառների մասին

Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ: Ողբերգական պատահարի զոհերի հարազատներին իր խորին ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, նշելով, որ […]

Արդյոք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի նախկիններից թշնամու կերպարի կերտումը. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախկին իշխանության սխալներին: Նա, մասնավորապես, գրել է. «Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաեւ այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք […]

«Գնալու ենք բացառապես «սևերով». «դրսից» ովքե՞ր կլինեն ՀՀԿ ցուցակում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գնալու ենք բացառապես «սեւերով», պատրաստ ենք պայքարի՝ ընդհուպ մինչեւ ֆիասկո։ Ցուցակում բոլորը՝ սկսած առաջին համարից, պետք է լինեն նաեւ ռեյտինգային թեկնածուներ»,- ասաց ՀՀԿ-ականը։ ՀՀԿ-ում այս պահին քննարկում են քարոզարշավի մարտավարությունը։ Մեր տեղեկություններով՝ շաբաթ տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կքննարկվի համամասնական ցուցակի նախնական տարբերակը։ Այն վերջնական կհաստատվի նոյեմբերի 11-ին՝ ՀՀԿ համաժողովում։ […]

Ինչ հարց է լուծելու Հայաստանն այսօր Աստանայում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրքրության կենտրոնում է հայտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո: Մամուլում եղել են հրապարակումներ, որ Հայաստանը Խաչատուրովի փոխարեն առաջադրում է Վաղարշակ Հարությունյանին՝ պաշտպանության նախկին նախարարին: Սակայն այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա, եւ միաժամանակ […]

ԲՀԿ-ի հույսը Բագրատյանն է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինքում», օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի եւ Վայոց ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։ ԲՀԿ-ի հույսը Սերգեյ Բագրատյանն է, որովհետեւ Աղասի Հակոբջանյանն էլ է […]

Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետը թե՞ Սասուն Միքայելյանը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հարցրինք մարզպետին՝ վկայակոչելով լուրերը, որ Սասունն է որոշում՝ ով դառնա գյուղապետ, ով հրաժարական ներկայացնի եւ այլն։ «Չկա նման բան»։ Այսինքն՝ Դուք եք «ասողը»։ «Մեր մարզում չկա նման հասկացողություն, ես կատարում եմ օրենքով ինձ վերապահված լիազորությունները, որեւէ այլ […]

ՔՊ-ն ԱԺ «կինոյի» համար «քաստինգ» է անում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի