14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արդյոք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի նախկիններից թշնամու կերպարի կերտումը. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախկին իշխանության սխալներին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաեւ այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին:

Բայց արդյոք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Վստահ եմ՝ ո՛չ:

Այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշխանությունից` հիշելով եւ հիշեցնելով մեր օրինակը, համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ