ՏԱՍՆՈՒԹ ՕՐՈՒՄ՝ ՏԱՍՆՈՒԹ ԿՅԱՆՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ Մեծ երկրաշարժից առաջ Վարդանը Մոսկվայում, մտավորական շրջաններում Արցախյան հարցի բացատրական աշխատանքով էր զբաղված։ Եվ երբ մեծ աղետն եղավ, Մոսկվայից Երեւան գալով՝ տուն էլ չմտավ, ամիջապես գնաց Լենինական։ Մոսկովյան մի շարք թերթեր գրեցին Վարդանի Լենինականյան օրերի մասին։ Տասնութ օրում Վարդանը փլատակներից հանեց տասնութ մարդ։ Տասնութ հոգի վերստին կյանք ստացան, որոնցից մեկը […]
Լոնդոնում գտնվող գիտահետազոտական կենտրոնի մասնագետները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս օգտագործել բալի բնական հյութ: Ինչպես պարզվել է, բալի հյութը օգնում է վերականգնել ուժերը, ինչպես նաև նվազեցնել մկանների ձգման, կոտրվածքների հնարավորությունը: Raut.ru կայքը հայտնում է, որ մեկ շաբաթվա ընթացքում գիտնականները 10 մարզուհու օրական երկու անգամ մեկ ունցիա բալի հեղուկ էին տալիս մինչև ինտենսիվ պարապմունքներն ու […]
Դատարանը քիչ առաջ որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց, փաստաբանի փոխանցմամբ, քննիչը չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի:
Ինչպես հայտնում է Аргументы Недели կայքը, Դյուկի համալսարանի ամերիկացի հետազոտողները գիտականորեն հաստատել են, որ ձմռանը ֆիտնեսով զբաղվելն ավելի արդյունավետ է ազդում դեպրեսիայի վրա, քան` հակադեպրեսանտները: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար օգտակար է վազքը, հեծանվասարքի վրա պարապելը և կցագնդերով զբաղվելը: Գիտնականների կարծիքով, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրգանիզմում արտադրվում է երջանկության հորմոն` սերոտոնին: Ֆիտնեսը դրական է ազդում […]
Երբ ես ԱԺ-ում, Ելք ֆրակցիայի դռան դիմացը, միջանցքում բլից-հարցազրույց էի անցկանցնում Նիկոլ Փաշինյանի աներձագի հետ․ -Աներձագերի ֆրակցիա ստեղծելու շուրջ․ -ՔՊ-ի տղերքը քիչ էր մնում ինձ օդ թռցնեին․․․ -Աղմուկ-աղաղակ եղավ․․․ -Այսօր ՀԺ-ի թղթակիցը մոտեցել, թաղման վայրում հարցազրույց է ցանկացել վերցնել Ռիտա Սարգսյանից․․ -ԱԱԾ-ի թեմայով․․․ Հ․Գ․ -Ոչ մեկը նրան օդ թռցնել չի ցանկացել․․․ -Տիկինը պարզապես ինքնապաշտպանվել է․․․ […]
« Մեղավորը, որ ինքնախաբեությամբ կարծում է, թե իր կյանքից դուրս է թողնում Աստծուն և Նրան փոխարինում է սեփական եսով, անխուսափելիորեն դառը փորձառությունն է ունենում ինքն իրեն խառնաշփոթ եղած ու քայքայված վիճակում վերագտնելու, մինչև իր էության ամենախորին խորքերը։ Այո՛, որովհետև մեղքը երբեք միայն այն չէ, որ չարիք ենք անում ուրիշների, մեղքը նաև և միշտ՝ սեփական անձին […]
«Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Նախիջևանում ադրբեջանական բանակի գործողություններին, ասաց, որ հայկական կողմի արձագանքը խուճապ համարել չի կարելի, սակայն անհանգստություն կա, և դա բնական է, մանավանդ զինվորականների շրջանում, քանի որ նրանք պետք է պատրաստ լինեն։ Սահմանների երկու կողմից էլ ուժերն ու միջոցները խիտ դասավորված են, և ըստ ՊՆ խոսնակի՝ նախարարությունը պետք […]
Բրիտանացի գիտնականները նոր հայտնագործություն են արել: Լոնդոնի համալսարանի քոլեջի հետազոտողները պարզել են տան մարտկոցների ջերմաստիճանի և մարդու քաշի միջև կախվածությունը: Պարզվել է, որ ինչքան տաք են տան մարտկոցները, այնքան ավելի դժվար է պայքարել ավելորդ քաշի դեմ: Պատճառը բավականին պարզ է. գտնվելով հարմարավետ պայմաններում` մարդու մարմինը դադարում է ջերմություն արտադրել, ինչն անհրաժեշտ է ցուրտ եղանակի ժամանակ […]