Նախագահը շնորհավորական ուղղերձ է հղել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Կարեւորելով փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-բելգիական հարաբերությունները՝ մենք շահագրգռված ենք խորացնելու եւ ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։