Իմ երեխեքին ձերբակալել են, թող ինձ էլ ձերբակալեն. Բողոքի ակցիան ավարտվեց

Կարբի գյուղի բնակիչների բողոքի ակցիան ՀՀ գլխավոր դատախազության մոտ ավարտվեց: Եղբայրներ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյանների կալանավորման դեմ բողոքող Կարբի գյուղի բնակիչները, դատախազության հավաստիացումներից հետո, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում կլինի եւ մանրամասն կքննվի, ժամանակավորապես դադարեցրին ակցիան: Նշենք, որ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ մայիսի 27-ին գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: […]