24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2018

Նոր Կառավարությունը լեգիտիմ խորհրդարանի կողմից կատարված ընտրության արդյունք է. Արմեն Աշոտյան /տեսանյութ/

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և օրակարգային այլ կարևոր հարցերի: Արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի […]

Մանվել Գրիգորյանի մոտ շատ կարեւոր տեսաերիզ կա, որ միայն ինքն ունի. Ժողովուրդ

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը` հայտարարելով, որ այդ գործի առնչությամբ երկու կարեւոր տեսաերիզներ կան, որոնք հավանաբար պահպանվում են վերջերս ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ: «Հիշում եք՝ 1-2 տարի այդ տեսաերիզների մասին անընդհատ խոսվում էր, եւ խնդիրը գնում է 2 տեսաերիզի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին հեռուստապետկոմի […]

Էրդողանը Հայաստանի հարցում անդրդվելի է

«Առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի լուրջ փոփոխություններ պետք չէ սպասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություննրին:  «Թուրքիայում սկսվում են հետընտրական գործընթացներ և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և հայկական հարցը թուրքական օրակարգում այս պահին առաջնահերթություն չէ»,-նշեց նա և հավելեց, որ որոշակի ժամանակ է պետք՝ առկա լուրջ խնդիրենրը լուծելուց հետո ավելի […]

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացումը պետք է արագացվի. Եվրանեսթ ԽՎ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ եւ պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձեւը: Վերջինս վերաբերում է ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Հրատապ բանաձեւը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ […]

Երկրաշարժ Ադրբեջանում

Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 […]

Ինչո՞ւ է երեք-չորս տարեկան երեխայի մոտ քաղցկեղ առաջանում

-Ինչո՞ւ են երեխաները տառապում: Ինչո՞ւ են փոքր երեխաները հիվանդանում, ինչո՞ւ է երեք-չորս տարեկան երեխայի մոտ քաղցկեղ առաջանում: – Եվ ես նույնպես հարցնում եմ` ինչո՞ւ: Աստված միայն գիտի: Պետք է ասել, որ ծնողների գործողությունները, նրանց մեղքերի հետևանքները առնչվում, ազդում են երեխաների վրա: Ծնողները մեղքեր են գործել, ապրել հեթանոսական կյանքով, համարել են, որ ամուսնությունը միայն հաճույքի համար […]

Տառապում են խտրականությունից և հալածանքներից

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վերջերս հրապարակել է 2017 թ. իր զեկույցը միջազգային կրոնական ազատությունների մասին մոտ 200 երկրներում, ներառյալ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Այս շաբաթ մեր ուշադրության կենտրոնում կլինի  Թուրքիայի վերաբերյալ բաժինը։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, որոնք սունի մահմեդական չեն, տառապում […]

Կիսալավը կամ կիսավատը չի կարող լինել քաղաքականապես ընդունելի որոշում

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հինադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ  արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այն ժամկետում, որը նշվում է կառավարության գործունեության ծրագրում: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԸՕ փոփոխություներին ու արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետներին, Սաֆարյանն ասաց, որ խնդիրը պետք է լինի ոչ թե ցանկացած գնով ընտրությունների անցկացումը, այլ իշխանության լեգիտիմ ձեւավորման […]

Շրթունքներիդ ու լեզվիդ դուռ և դռնապան դիր

«Աղաչում ենք, որ ձեր շրթունքներին ու լեզվին դուռ և դռնապան դնեք, որպեսզի միայն օգտակար ու բարի խոսքերին ազատ ելք տան, իսկ չար, վնասակար և անօգուտ խոսքերը սրտի մեջ բանտարկեն՝ թույլ չտալով, որ միտքը չար մանուկներ ծնի, այլ մանավանդ՝ իր սաղմի մեջ պետք է խեղդել սատանայի սերմանածը» Սբ. Ներսես Շնորհալի  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի