Նոր նշանակում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։