16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԵՊԼՀ-ում մեկնարկել է ՈՒԽ-ի ապակուսակցականացման գործընթացը

Մայիսի 24-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում  <<ԵՊԼՀ Ռեստարտ>> նախաձեռնությունը, արտահայտելով բուհի ուսանողների մեծամասնության կարծիքը, գիտակցելով իր առաքելության կարևորությունը ուսանողների իրավունքների  և շահերի պաշտպանության գործում, կազմակերպել է ուսանողական համագումար, որի նպատակը ԵՊԼՀ ՈՒԽ-ի ապակուսակցականացման  գործընթացն է:Ուսանողների հավաստմամբ ԵՊԼՀ –ում  ստեղծվել  է մի իրավիճակ, երբ ՈւԽ-ը գործում է իբրև առանձին կառույց 20-25 հոգուց բաղկացած, ուսանողների մեծամասնության  կողմից գործող ՈւԽ-ն  չի ընկալվում որպես ինքնավար և ուսանողների շահերն առաջնորդող մարմին: ԵՊԼՀ ՈՒԽ կազմում հիմնականում ՀՀԿ կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներն են: Ուսանողների շահերով զբաղվելու փոխարեն նրանց մեծ մասը բացարձակ ոչ նպատակային գործունեություն է ծավալում, և շատ դեպքերում անդամությունն ՈւԽ-ին ծառայեցվում է  ի շահ իրենց` մի մասը բարձր գնահատական ստանալու, ուսման վարձը զեղչելու, որոշներն էլ փորձում են կուսակցական կարիերայի առաջին քայլերն անել:

<<Գործող ՈՒխ կանոնադրությունն այլևս իրավական հիմքեր չունի : Բուհում նոր  ՈՒԽ ընտրություններ պետք է անցկացվեն>>, նշում է ԵՊԼՀ ուսանող Միքայել Նազարյանը:

«Այսօր բուհում շատերի մոտ ՈՒԽ-ն ասոցացվում է ինչ-որ կլանային համակարգի հետ, բայց չէ՞ որ ուսանողներն են ձեւավորում ՈՒԽ-ն»,- հավելում է ուսանողը: Իսկ թե ինչքանով է դրսեւորվում բուհի ներսում ՈՒԽ-ի դոմինանտությունը, ուսանողներն իրենց փաստարկներն ունեն : ԵՊԼՀ ուսանող Սաթեն Հակոբյանը ՈՒԽ անդամ է: Նա խորապես համոզված է, որ ՈՒԽ-ում կա քաղաքական նախընտրելի ուղենիշ, բայց այդ շարքերը համալրում են և՛ իշխանամետներ,  և՛ ընդդիմադիրներ , և  ուղղակի բանիմաց ու գիտակից ուսանողներ:Այլ խնդիր է, որ գործող ՈԻԽ-ն  ուսանողների կողմից այլևս չի ընկալվում որպես ինքնավար և ուսանողների շահերն առաջնորդող մարմին: ՈւԽ-ում այդպես չեն կարծում եւ պնդում են, թե ոչ մի տեսակի քարոզչություն չի արվում:  

Ակտիվիստներն ու  նախաձեռնության անդամները մայիսի 15-16-ին ԵՊԼՀ  ուսանողական խորհրդի լուծարման նպատակով կազմակերպել էին  ստորագրահավաք, ԵՊԼՀ ուսանողների 50 տոկոսից ավելին  մասնակցեցին ստորագրահավաքին: Գործող ՈՒԽ նախագահ Ռոզա Հակոբյանը նշում է, որ չի պատրաստվում լքել ՈՒԽ նախագահի պաշտոնը և սպասում է,  այս ամենի իրավական հիմնավորմանը :

 Համագումարի ընթացքում ուսանողների դատին կներկայացվեց  նախաձեռնության կողմից ստեղծված նոր հռչակագիրը, ստեղծվեց  կանոնադիր ժողով, որը զբաղվելու է ՈւԽ նոր կանոնադրությունը կազմելու աշխատանքներով, որի համաձայն էլ սեպտեմբերին տեղի են ունենալու ՈւԽ նոր ընտրությունները։ Մինչ այդ կանոնադիր ժողովը զբաղվելու է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ, կատարելու է անցումային (ժամանակավոր) Ուսանողական խորհրդի գործառույթ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ