Մեր իրավական համակարգում նոր ընտրություններ չեն կարող լինել ոչ կառավարության և ոչ էլ Ազգային ժողովի որոշմամբ. Էմին Երիցյան
«Այս ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը տեղական իշխանություններին առնչվող հարցերն էին: Իրադարձությունների այս ամբողջ շղթայում երեկ առաջին անգամ խորհրդի նիստ ենք գումարել, որտեղ անդրադարձել ենք մի քանի կարևոր հարցերի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Երիցյանի խոսքով` ամենաշատ քննարկվող հարցերից առաջինն այն էր, որ տեղի ունեցած հեղափոխությունը գլոբալ առումով դրական է […]