Ուշագրավ միջադեպ Ռոնալդուի մասնակցությամբ

Մադրիդի «Ռեալի»` մայիսի 25-ին կայացած բաց մարզման ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնդակով պատահմամբ հարվածել է տեղում աշխատող օպերատորներից մեկին, ով գտնվել է գովազդային վահանակների հետևում: