27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

ԱԱԾ-ն չի հիմնավորել հիմնավոր կասկածի առարկայությունը. «Նորֆոլկ»-ի գործով փաստաբան

Ազգային անվտանգության ծառայության կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գործով մայիսի 27-ին 2 ամսով կալանավորվել են ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանը և գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  նրանց փաստաբան Արմեն Անդրիկյանը։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալների նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ […]

«Փաշինյանը կարող է իր տղայի բանակի քեֆին ինձ չհրավիրել, բայց Սարդարապատը ոչ նրա, ոչ նախագահի ընտանիքի միջոցառումը չէր»

«Մայիսի 28-ը  Հայաստանի ու հայ ժողովրդի միասնության օրն է, և մայիսի 28-ին մենք հաղթեցինք, քանի որ հասկացանք, որ ներքին թշնամի մեր մեջ չկա, մենք պետք է միասնական լինենք, բոլորս մի նավի անդամ ենք, հայ ենք ու համախմբեցինք արտաքին թշնամու դեմ պայքարում: Եվ այսօր վարչապետն իր խոսքում նույնականացնում է Սարդարապետն ու վերջին ամսում տեղի ունեցած շարժումը, […]

Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն եմ, որ այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ է ունենալու Հայաստանի նոր կառավարության հետ, այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց  Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ «Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելու կառուցելու ժողովրդավարությունը», – ասաց Ժան-Իվ Լը Դրիանը։ […]

Ի՞նչ, պիտի զենքը դնեն ճակատի՞ս, պիտի կախե՞ն. Շարմազանով

ԱԺ փոխանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորում է մայիսի 28-ի կապակցությամբ և հույս հայտնում, որ 100 տարի անց մենք կգիտակցենք, որ չպետք է սեփական հայրենիքում փնտրել ներքին թշնամիներ, պետք է լինել միասնական ու գիտակցել, որ մեր առաջնային խնդիրներն անվտանգության խնդիրներն են: «Նոր կառավարությանն էլ կխնդրեի այդ համերաշխության մթնոլորտի մասին ոչ միայն ասել, այլ […]

Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստան եկել էտ մարդը, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին

«Արմեն Սարգսյանի դիրքորոշման մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին, որ նա իր քարոզները Հայաստան բերի: Փաշինյանին ճանաչելով՝ վստահեցնում եմ, որ նա նման բան թույլ չի տա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով աշխարհահռչակ երաժիշտ գեյ Էլթոն Ջոնի Հայաստան այցին և ԼԳԲՏ համանյքի մասով նրա հայտարարություններին՝ ասաց ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ […]

Կրակոցներ ու դանակահարություն Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։ […]

Մայիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 29-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի վրացագետ  Ջոնի Մելիքյանը:  ԹԵՄԱ՝   մայիսի  25-26-ը  ՀՀ նախագահն այցելել էր Վրաստան. մայիսի 30-31-ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցելությունը Վրաստան. հայ-վրացական արդի հարաբերությունները. զարգացման հեռանկարները:

Շարունակենք շենացնել և հզորացնել մեր հայրենիքը. Տարոն Մարգարյան

Սիրելի հայրենակիցներ,  շնորհավարում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ: Այս տարի լրանում է մեր առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը՝ հոբելյան, որը առանձնահատուկ է իր խորհրդով և նշանակությամբ: Մեկ դար առաջ հայ ժողովուրդը բռունցքվեց և ցուցաբերելով աներևակայելի կամք ու հերոսություն, պաշտպանեց իր գոյության և հարատևելու իրավունքը: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, չնայած թշնամու թվային և զինական բացահայտ առավելությանը, […]

Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: Ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարվորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել ու ծառայություններ մատուցել Ղազախստանից Չինաստան գազատարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի