25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն չի հիմնավորել հիմնավոր կասկածի առարկայությունը. «Նորֆոլկ»-ի գործով փաստաբան

Ազգային անվտանգության ծառայության կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գործով մայիսի 27-ին 2 ամսով կալանավորվել են ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանը և գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  նրանց փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալների նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելուն կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելուն օժանդակալը»։

ԱԱԾ քննչական վարչությունը երեկ Առաքելյանին և Զոհրաբյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։

«Իմ պաշտպանյալները չեն ընդունում մեղադրանքը։ Թե մեղադրանքը առաջադրելու, թե խափանման միջոց կիրառելու որոշման մեջ բառ անգամ չկա, թե այդ անձինք ինչ են կատարել, որ արարքով է, որ այդ արարքը կատարելիս կասկածվում են տվյալ հանցանքը օժանադկալու մեջ», – մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Նա պատմեց, որ կալանքի միջնորդության ներկայացման ժամանակ դատարանում ներկայացրել են փաստարկներ առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը՝ ԱԱԾ-ն, չի հիմնավորել հիմնավոր կասկածի առարկայությունը։ 

«Սակայն դատարանը հաշվի չառավ մեր կասկածները և, ի վերջո, երկու պաշտպանյալիս էլ կալանավորեցին։ Վարույթն իրականացնող մարմինը սխալ կամ թերի փաստաթղթեր, որպես ապացույց, չներկայացրեց, այսինքն՝ կոնկրետ այս փուլում չի կատարվել վերլուծություն իրավական մակարդակով, չի կատարվել փորձաքննություն, որը ցույց կտար, որ ներկայացված հաշվետվությունները թերի են։ Եթե չի կատարվել վերլուծություն, ապա ինչպե՞ս կարելի է խոսել փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ», – ասաց փաստաբանը։

Քննչական գործողությունների մասին փաստաբանը ձեռնպահ մնաց խոսել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է և չի կարող մանրամասներ հայտնել։ Ուղղակի տեղեկացրեց, որ ԱԱԾ տարածած տեսանյութից պարզ է, որ որպես քննչական գործողություն խուզարկություն է իրականացվել ընկերության գրասենյակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ