07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքները Ձեր հետագա պետական գործունեության մեջ: Ձեր նշանակումը, անկասկած, վկայում է այն մասին, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված […]

Բակո Սահակյանի շնորհավորանքը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ Ձեր կողմից ձևավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց […]

Եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ, որոնց համար պետք է վարչապետի միջամտությունը, ապա դա կարվի առանց հետաձգման. Փաշինյանը՝ Պ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ […]

Մանուելը չի մասնակցել ապրիլյան պատերազմին. «կուտը կերանք»

Վերջին շրջանում ամբողջ ՀՀ-ն ալեկոծվել էր ներքաղաքական գործընթացներով, որի ընթացքում ի հայտ եկան, ինչպես դրական, այնպես էլ խիստ բացասական երևույթներ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ելույթ ունեցան մարդիկ, ովքեր չէին հանդիսանում այն անձինք, ում կարգավիճակով նրանք ներկայանում էին, մասնավորապես՝ Ռոբերտ Աբաջյանի «կեղծ» պապիկը, և իբրև ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը։ Եթե Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ […]

Ապարանցի Պավլիկը ողջունում է իշխանափոխությունը, նոր կառավարությունից ակնկալում /տեսանյութ/

Այսօր՝ մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում էին նաև «Սասնա ծռեր»-ի հարազատներն ու աջակիցները: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Սասնա ծռերի»-ից Պավլիկ Մանուկյանի կինը  նշեց. «Պավլիկն ու Արամը ողջունում են իշխանափոխությունը, նոր կառավարությանից ակնկալում՝ քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման որոշումը»: Մարինե Մանուկյանը սպասում է իր հարազատներին: Նա հուզված  էր, քանի որ հոգում հույս է արթնացել, որ որդին և ամուսինը […]

Անկախ մեդիաքաղաքական գաստրոլյորների այսրոպեական հռետորաբանությունից

Անկախ այսրոպեական տրամադրություններից՝ ոչ մեկի մտքով թող չանցնի, որ հայ ժողովրդի պատմությունը կարող է մոռանալ նման մասշտաբի իրադարձության թե՛ ռազմական, թե՛ քաղաքական պատասխանատուներին: Անկախ մեդիաքաղաքական գաստրոլյորների այսրոպեական հռետորաբանությունից՝ պատմությունը չոր փաստեր է սիրում ու չոր նստվածքներ: Իսկ դրանցից մեկը «Հարսանիք լեռներում» գործողության քարտեզի վերին ձախ հատվածի ստորագրությունն է: Իրար շնորհավորելիս չմոռանանք, որ պատմությունը չի մոռանում […]

Եթե անգամ որոշ պաշտոններում անուններ էլ փոխվեն, դա չի նշանակում, որ փոփոխություններ լինելու են

 Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ նորընտիր վարչապետը պետք է երկրի կառավարման ղեկն իր ձեռքը վերցնի, լուծում տա նախկինում էլ բարձրաձայնած խնդիրներին:  Henaran.am-ի հետ զրույցում նա կարևորեց երկխոսության դերը բոլոր քաղաքական ուժերի, քաղհասարակության միջև:  «Միայն երկխոսության միջոցով կարող են գտնել այն ճանապարհը, որը կծառայի մեր երկրի բարօրությանը, զարգացմանը, մեր հայկական […]

Այս քաղաքական տուրբուլենտությունը կարող է անկանխատեսելի ավարտ ունենալ. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ասուլիս է հրավիրել ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Վերջինս շտապեց հայտարարել, թե իրենք ճիշտ չեն համարում համագործակցությունը նոր իշխանության հետ, նոր կառավարությունում աշխատելը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն այն կկոչվի՝ անցումայի՞ն, ազգային համաձայնությա՞ն թե այլ. «Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում» : Արմեն Աշոտյանը ֆենոմենալ է համարում այն կուսակցության […]

Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին: Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները: Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի