02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս քաղաքական տուրբուլենտությունը կարող է անկանխատեսելի ավարտ ունենալ. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ասուլիս է հրավիրել ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Վերջինս շտապեց հայտարարել, թե իրենք ճիշտ չեն համարում համագործակցությունը նոր իշխանության հետ, նոր կառավարությունում աշխատելը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն այն կկոչվի՝ անցումայի՞ն, ազգային համաձայնությա՞ն թե այլ. «Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում» :

Արմեն Աշոտյանը ֆենոմենալ է համարում այն կուսակցության ներկայացուցչի հաղթանակը, որը չունի տարածքային կազմակերպություններ: Նշենք` Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է և այսօր ԱԺ-ում ընտվել է ՀՀ վարչապետ` պատգամավորների 1/3-րդի առաջարկությամբ:

Ֆենոմենը, Աշոտյանի խոսքով՝ պայմանավորված է ոչ թե կուսակցության գործոնով, այլ` մեկնարկած շարժմամբ:

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպություններին եւ կուսակցական պոտենցիալին՝ Աշոտյանը հուսով է՝ կհաջողվի պահպանել դրանք:

ՀՀԿ փոխնախագահը դեռ վաղ է համարում խոսել արտահերթ ընտրություններից. «Այդ խոսակցությունները օդում պտտվող խոսակցություններ են: Ամեն դեպքում, կա նոր վարչապետ, հաջորդ քայլը լինելու է կառավարության ձևավորումը, որից հետո խորհրդարանականների դատին կներկայացվի կառավարության ծրագիրը»:

Այժմ Հայաստանում քաղաքական դաշտը «տուրբուլենտության մեջ է»: «Այդ քաղաքական տուրբուլենտությունը կարող է անկանխատեսելի ավարտ ունենալ կամ կարող է վերածվել ավելի լուրջ ցնցումների: Այդ պատճառով ես հույս ունեմ, որ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր պատասխանատու են երկրում ստեղծված իրավիճակի, ընդունվող որոշումների համար, կարող են այնպես անել, որ, այսպես կոչված, սիրո, համերաշխության հեղափոխությունը չմնա որպես գեղեցիկ լոզունգ, որին հավատացին հազարավոր մարդիկ», – հավելեց Աշոտյանը:

Աշոտյանը հիշեցրեց ՀՀԿ-ի լեյտմոտիվը՝ «բոլորս էլ մեկ օդանավում ենք, մեկ նավակում»,  այսուհետև որպես ընդդիմություն՝ իրենց քննադատություններով կարող են օգնել իշխանություններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ