Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական հարցը (տեսանյութ)

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է աշխատակիցներին և փաստաբանական համայնքին ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է խնդիրը լուծում ստանալ: «Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդներ»,- ասաց Զեյնալյանը: